«Հաստատում է, որ Նաիրի Հունանյանը հավաքագրված է եղել ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների կողմից». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գագիկ Ջահանգիրյանը ժամանակին, երբ որպես դատախազ քննում էր հոկտեմբերի 27-ի գործը, Քոչարյանին շանտաժ արեց, որ եթե իրեն ազատի, ինչպես ինքն ասաց՝ երբ ազատ լինի, կխոսի: Իհարկե, մինչև այժմ էլ դա հանդուրժել հնարավոր չէ, երբ ուղղակի պատրաստ ես խոսել, երբ քեզ գործից ազատեն, բայց բոլոր դեպքերում արդեն հաստատում է, որ Նաիրի Հունանյանը հավաքագրված է եղել ինչ-որ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Նույնը պնդել են Վահան Շիրխանյանը և Վաղարշակ Հարությունյանը: Կենացները բարդանում են...»: