1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ով էլ լինի իշխանության գլխին` թե Արցախում, թե՛ Հայաստանում. պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ եղբայրական հարաբերություն ունենալ».ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ

Հայտնի է, որ մայիսի 20-24-ը Ադրբեջանում մեկնարկել է խոշոր զորավարժություն, որին, ըստ ադրբեջանական տվյալների, մասնակցելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ: Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զորավարժության հայտարարված նպատակը, գիշերային ժամերին պայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկումն է։

Սրանով պայմանավորված, եւ առհասարակ հնարավո՞ր է թշնամու կողմից հանկարծակի լայնամաշտաբ ռազմական գործողությունների վերսկսում, այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով NewsMedia.am-ը դիմեց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, ով անդրադառնալով թշնամու կողմից ռազմական գործողությունների վերսկսման վտանգին, նախ նկատեց.

-Մենք պատերազմի պետք է պատրաստ լինենք ամեն պահի, անկախ նրանից մեծ է վտանգը, թե ոչ: Սա գրված եւ չգրված օրենք է: Ինչքան պատրաստ լինենք՝ այնքան ավելի հավանականությունը քիչ է լինելու: Հետեւաբար միշտ պետք է լինենք պատրաստ, որպեսզի հակառակորդը չդիմի արկածախնդրության:

 

Image result for Արցախ   սահման

-Պարոն Բաբայան, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Դուք մասնավորապես ասել եք. «Մենք, առհասարակ, վտանգ ենք զգում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են հողեր հանձնել»: Կմանրամասնե՞ք` կոնկրետ ով, կամ ովքեր են այդ հայտարարության հասցեատերերը:

-Բոլորին, տարբեր մարդկանց, ովքեր միշտ, անընդհատ խոսում են այդ հարցերի մասին: Մենք միշտ պետք է այնպես անենք, որպեսզի նման գաղափարներ կրող մարդիկ՝ երբեւիցէ չկարողանան իրենց նենգ գաղափարները իրականացնել: Դա պահանջում է համառ աշխատանք. իրավական, քաղաքական, հոգեբանական բոլոր հարթություններում:

-Պարոն Բաբայան, անշուշտ, Դուք եւս նկատել եք, որ վերջին շրջանում պարբերաբար թե՛ ՀՀ-ի, եւ թե՛ Արցախի կողմից հայտնվում են որոշ անձիք, ովքեր կարծես ջանք չեն խնայում տարանջատում մտցնելու հայաստանցի-արցախցի եզրույթի մեջ: Ի՞նչ կասեք, սրա վերաբերյալ:

-Ցավոք, հենց նման մարդիկ իրենց պահվածքով «ապամոնտաժում են» մեր պետականությունը: Որովհետե եթե նման գաղափարներ են առաջ բերվում ինչպես օրինակ` հայաստանցի-ղարաբաղցի, ղարաբաղցիք հայ չեն, ուրեմն ինչի համար պայքարենք Ղարաբաղի համար եւ այլն: Հետեւաբար մենք նման գաղափարներ կրող մարդկանցից պետք է հեռու մնանք, իսկ, որ նման մարդիկ կան`դա փաստ է: Ինչքան էլ ամոթալի լինի. տհաճ լինի, բայց այդպիսի մարդիկ այնուամենայնիվ` քիչ, բայց կան:

- Ինչո՞վ եք պայմանավորում, որ այ հենց հիմա սկսեցին նման մարդիկ, այսպես ասած «ջրի երես» դուրս գալ:

- Նման մարդիկ ընդհանրապես ե՞րբ են դուրս են գալիս ջրի երես, երբ տեղի է ունենում ինչ-որ գործընթացներ, լարվածություն է ստեղծվում: Նման մարդիկ պատեհ առիթը բաց չեն թողնում՝ պարբերաբար ջրի երես դուրս գալու. եւ հենց սա է խնդիրը: Իսկ որպեսզի նման գաղափարները չեզոքանան՝ անհրաժեշտ է համապատասխան գաղափարախոսական, լրատվական, դաստիարակչական աշխատանքներ տանել:
Կարծում եմ, որ եթե այս բոլոր ուղղություններով աշխատանք տարվի, ըստ իս նման գաղափարների թիվը կտրուկ նվազի, կարող է նույնիսկ նման գաղափարներ կրող մարդիկ վերանան, որովհետեւ կան մարդիկ, ովքեր չհասկանալով նման բաներ են ասում, եւ երբ բացատրում ես` հասկանում են, որ սխալ են:

-Եթե ամփոփենք մեր զրույցը, ինչպիսի՞ն են այսօր ՀՀ-ի եւ Արցախի հարաբերությունները, հաշվի առնելով որ համացանցում վերջին օրերին շատ են նշվում, որ հարաբերությունները լարված են եւ այլն:

-Եթե հանկարծ մի օր ՀՀ-ի եւ Արցախի հարաբերությունները սրվեն` դա կլինի ամոթալի խայտառակություն, վերջ ի վերջո կլինի մեր պետականության համար մեծ հարված: Ինչու պետք է մեր հարաբերությունները սրվեն, այո երկու պետություն ենք` այդպես է ստացվել, բայց մի հայրենիք ենք: Եվ այն բոլոր մարդիկ, ովքեր գիտակցաբար փորձում են դա անել` շատ վատ է: Մեր հարաբերությունները չեն կարող լինել վատ, որովհետեւ սա անթույլատրելի է: Ես բազմիցս նշել եմ, բայց նորից կրկնում եմ՝ անկախ ամեն ինչից. ով էլ լինի իշխանության գլխին` թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, պարտավոր են մեկը մյուսի նկատմամբ եղբայրական հարաբերություն ունենալ: Որովհետեւ սա քմահաճույք չէ, սա պետության հրամայական է: Իսկ ժողովրդի մասին առհասարակ խնդիր չկա, մենք միշտ միասնական ենք` անկասկած:

 

Զրույցը՝ ՆՈՆԱ   ԱԴԱՄՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan