«Մեր գերակա խնդիրն այն է, որ բոլորը գան օրինական դաշտ, եւ աշխատեն միայն եւ միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան».Աշոտ Մնացականյան
ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության մեջ ներառված «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանը, Newsmedia.am-ի հետ զրույցում անրադառնալով ուղեւորափոխադրողների միջեւ առակա թնջուկին, որը տարիների պատմություն ունի, ու մասնավորապես խոստացված ներդրումային ծրագրերին՝ ուղղված ոլորտի զարգացմանն ու բարելավմանը, համոզմունք հայտնեց.
-Միանաշանակ ոլորտում առկա բոլոր խնդիրները՝ քայլ առ քայլ լուծելով պետք է առաջ շարժվենք:Անկեղծ ասած, խնդիրներն իրականում շատ են, իսկ դաշտն անշուշտ կարգավորման կարիք ունի. եւ հենց այդ ուղղությամբ էլ ինտենսիվ կերպով աշխատանքներ ենք տանում: Ինչ խոսք, այս պահին բազում դժվարություններ կան, քանի որ ավերակների վրա դժվար է լինելու՝ նորից կառուցելն ու վերականգնելը:
Անշուշտ հարցեր կան, որոնք որ առավել արագ իրավիճակային լուծում են պահանջում, ինչն էլ փորձում ենք անել, դե իսկ ծրագրեր էլ կան, որ հետագայի լուծվելիք խնդիրներ են:
Առաջնահերթ կարգով. մենք հիմա համագործակցում ենք տեսչական մարմնի ու նախարարության հետ, քանի որ տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը՝ գիտեք որ հիմա մեծ է, ինչը թույլ է տալիս առավել խիստ եւ համակարգված մոտենալ առկա խնդիրներին: Օրինակ, մենք հիմա շատ ուղեւորափոխադրողներ ունենք, որ մեզ հետ պայմանագրեր չունեն կնքած, ու կատարում են կանոնավոր ուղեւորափոխադրումներ, ինչը անշուշտ հակասում է օրենքին:
Բայց նրանք պարտավոր են մեր հետ պայմանագրեր կնքելու, եւ մեր մեր ծառայություններից օգտվելու: Ճիշտ է, իրենք էլ ինչ-որ տեղ արդարացի պատճառաբանություն ունեն, որ մենք լավ սպասարկում չենք իրականացնում, քանի որ անմխիթար վիճակում են գտնվում շենքային պայմաններն ու հատկապես զուգարանները, (կամ որ շատ ավտոկայարաններում սպասասրահներ չկան), բայց եւ պետք է այս հարցում չշրջանցենք այն հանագամանքը, որ մենք եկել ենք կրկնում եմ՝ ավերակների վրա, ու բնական է, որ ահռելի աշխատանք ու անելիք կա՝վերջնական արդյունքի հասնելու համար:
-Պարոն Մնացականյան, խոսենք նաեւ խոստացված ներդրումների մասին.կա՞ հստակ քաղաքականություն՝ ներդրումային փաթեթի հետ կապված, եւ արդյո՞ք այդ խոստումները չեն մնա զուտ հայտարարությունների մակարդակում:
-Ոչ նման բան չի լինի.մենք արդեն սկսել ենք գործել, եւ պիտի ասեմ, որ իրականում ներդրումների հետ կապված հետաքրքրվողներ կան, եւ նրանք գնալով շատանում են:
Միանշանակ ներդրումների հետ կապված հայտարարությունները իրատեսական են, պարզապես գուցե ժամկետների հետ կապված որոշ փոփոխություններ լինեն: Օրինակ կարող է դրանք երկարեն մի քանի մասով (կենտրոնական ավտոկայանի հետ կապված):
Ասեմ նաեւ, որ շատ հնարավոր է՝ նոր ավտոկայաններ կառուցվեն Գյումրիում , Վանաձորում, Էջմիածնում, Հրազդանում, քանի որ այնտեղ ավտոկայաններ չունենք:
Պետք է հանդիպենք քաղաքապետերի հետ, եւ հարցը տեղում քննարկենք:
Նաեւ ուզում եմ նշել, որ այս պահին բանակցություններ են գնում, եւ շատ հնարավոր է, որ մենք պետությունից ֆինանսավորում ստանանք:
-Բոլոր դեպքերում, Ձեր պաշտոնավարման ընթացքում, հասցրել ե՞ք ուսումնասիրել ոլորտի գերակա խնդիրները, եւ եթե այո, ապա ի՞նչ եք արել այդ ուղղությամբ եւս:
-Ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը՝ տաքսի ծառայություն մատուցող սերվիսներն ու անհատական տաքսիներն են, որոնք խաթարում են կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնողների աշխատանքը:
Եւ իրականում , շատ ուղեւորափոխադրողներ կան, որ այդ խնդրի առաջ են կանգնած: Ու շատ հնարավոր է, որ նաեւ նրանք գնան սննանկացման, որվհետեւ իրականում տաքսիները ՝ շատ լուրջ խոչընդոտ են ստեղծում այդ ընկերությունների համար:
Ի միջի այլոց, բազմաթիվ ուղեւորափոխադրողներ, այսօր իրենց չվացուցակներով չեն շարժվում, ավել չվացուցակներով են շարժվում, ինչը նույնպես տեսչական մարմինների ուշադրությունից չի կարող վրիպել, եւ բնականաբար նրանք եւս պետք է ամբողջությամբ գործեն օրենքով սահմանված կարգով:
Ամեն ավել կազմակերպած չվերթի համար՝ նրանք նախատեսված պայմանագրով , պետք է ավել գումար վճարեն: Իսկ տվյալ դեպքում կկարողանանք ֆինանասական լուրջ հոսքեր ունենալ, որի արդյունքում հնարավոր կլինի բարձր աշխատավարձ ապահովել, եւ բարելավել շենքային պայմանները: Այսինքն եթե բոլորը գան օրենքի դաշտ, մեզ գուցե ներդրում էլ պետք չլինեն. մի քանի տարվա մեջ մենք էլ մեր ռեսուրսներով կկարողանք ոտքի կանգնել:
-Ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մասնավորապես «Գալակտիկա Տրան Սերվիս » ընկերության շուրջ անընդհատ ինչ-որ նոր զարգացումներ են ընթանում. տեղյակ եք, որ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը բազմիցս է բարձրաձայնել այն մասին, որ բազում (այսպես ասած) գծատերեր իրեն խանգարում են՝ուղեւորափոխադրումներ իրականացնելով հատկապես Երեւան-Արմավիր, Շենիկ-Բաղրամյան, Շենիկ Արտենի ուղղությամբ, եւ ոչ միայն…
Ի՞նչ կասեք սրա հետ կապված: Եւ ի դեպ, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ օրինակ երկարացվել է պայմանագիրը՝ Շենիկ-Բաղրամյան, Շենիկ-Արտենի ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության հետ, քանի որ այդ մասին եւս Շուշանիկ Խաչատրյանը ահազանգել էր մեզ հետ զրույցում:
Եւ մի հարց էլ. արդյո՞ք նոր Հայասատանում եւս, մտավախություն չկա, որ այս ոլորտում շատերը չեն ձգտի հայտնվել մոնոպոլ դիրքերում, կամ ինչպես ասում են. չեն ձգտի դառնալ՝ ժամանակի մոնոպոլիստը:
-Իմ կարծիքով բոլոր տնտեսվարողներն էլ իրենց մեջ թաքուն ամբիցիաներ կունենան՝ մոնոպոիլստ դառնալու, բայց մեր խնդիրն էլ այն է, որ ոլորտում սահմանավեն արդար եւ ազնիվ խաղի կանոններ. ոչ թե մեկի՝ այլ բոլորի համար: Ինչ վերաբերում է «Գալակտիկա Տրան Սերվիս » ընկերությանը, որը սպասարկում է Երեւան-Արմավիր երթուղային գիծը, ապա այդ ընկերությունը մրցույթում օրինական հաղթել է, եւ նա է սպասարկում Երեւան-Արմավիր երթուղին:
Խնդիրը, որի մասին ահազանգում է Շուշանիկ Խաչատրյանը այն է, որ այլ ուղեւորափոխադրողներ եւս՝ իր գծի մեջ սպասարկում են Երեւան-Արմավիր երթուղին՝ ինչն էլ իր հերթին խոչընդոտներ է ստեղծում:
-Այսինքն մյուս ուղեւորափոխադրողները, անօրիանկան ե՞ն աշխատում. Պայմանագրեր չունեն՞ն, թե՞…
-Շատերն ունեն պայմանագրեր, բայց Շ. Խաչատրայնի բարձրացրած խնդիրն այն է, որ իր երթուղային գծի մեջ աշխատում են նաեւ այլ «գծեր» :
Արդեն ասացի, որ տեսչական մարմինն ունի բավականին լայն լիազորություններ, եւ այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է իրականացնում:
Իսկ բոլոր այն ուղեւորափոխադրող ընկերությունները, որոնց պայմանագրի ժամակետը վերջացել է, ու մրցույթ չի հայտարարվել , (բայց երկարացվել է պայամանգիրը) պայմանավորված է նրանով, որ առաջիկայում նախատեսվում է հենց Արմավիրի մարզում պիլոտային ծրագիր իրականացնել. լինելու է երկու օպերատոր եւ հենց դա է պատճառը, որ նապարարությունը մրցույթ չի հայտարարել:
Այսինքն բոլոր այն ուղեւորփոխադրող ընկերությունները, որոնց հետ մենք պայմանագիր ունենք, ու նրանց ժամակետները ավարտվել են, մենք ուղղակի նրանց հետ պայմանագրերը երկարացնում ենք, մինչեւ որ վերջնական որոշում կկայացվի եւ մրցույթ հայտարարվի:
Իսկ մեր գերակա խնդիրն այն է, որ բոլորը գան օրինական դաշտ, եւ աշխատեն միայն եւ միայն օրենքի տառին ու ոգուն համապատասխան:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից, եւ աշխարհից