«Յոթ ռուսական բեռնատար ինքնաթիռ Թուրքիա են հասցրել S-400 հակաօդային և հակահրթիռային համալիրները». ռազմագետ
Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ այս պահը Թուրքիայի «Մուրթեդ» ռազմական օդանավակայնում վայրէջք է կատարել յոթ ռուսական բեռնատար ինքնաթիռ, որոնք Թուրքիա են հասցրել S-400 հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համալիրները... Կա տեղեկություն, որ մինչև այս շաբաթվա վերջ ևս 10 բեռնատար ինքնաթիռ կժամանի Անկարայի «Մուրթեդ» ռազմական օդանավակայան»: