Արցախում թշնամու դեմ արիաբար մարտնչած ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԸ կդառնար 25 տարեկան.ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ Է ՆՎԻՐԵԼ ՄԵՐ ՀԵՐՈՍԻՆ
Գարնանը Եռատոնին Արցախում էի, եղանք նաև Տոնաշենում և այն բացատում, որն այդքան գեղեցիկ էր և միաժամանակ այդքան ցավոտ, այդտեղ արիաբար զոհվել էին Ազատն ու Արարատը, Նարեկի կյանքն հաջողվել էր փրկել: Երևի ապրումներն էին որ հենց հիմա ծնվեցին այս տողերը նրա պատվին՝
Ծնվեցիր որդիս հուլիսին ամռան,
Եվ ուրախություն բերիր ծնողիդ,
Ուղղակի նրանց էր պատիվ ընձեռնված
Ազատ մեծացնել հանուն հայության:
Տոնաշենն իր սիրտը լայն բացած
Սպասում էր ձեզ Ազատ, Արարատ,
Հենց այնպես չէր, որ ձեզ այդպես կոչեցին,
Դու՛ք, հայրենիքի պահապան հրեշտակ;
Երեք ընկերներ կանգնեցին խիզախ
Այն կանաչ ծաղկած բացատում թակարդ,
Թշնամին նենգորեն սպասում էր նրանց,
Կյանքով կանխեցին վտանգը դարանված:
Ու այսօր, հենց քո ձեռքերով տնկած ծառուղում
Նշում ենք ազգով տոնդ 25 ամյա.
Դեռ քանի քանի սերունդներ կանցնեն
ՈՒ կհիշեն քեզ ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆ։
Մանուշակ Ստեփանյան։
26.07.2019