«Հայաստանում ամեն ինչ հարթ չէ, հեշտ չէ»․ Վալենտինա Մատվիենկո
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, խոսելով ՌԴ կառավարման մոդելի մասին, ու պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը շարժվո՞ւմ է դեպի խորհրդարանական կառավարման, նշել է՝ ոչ: Սակայն օրինակ է բերել Հայաստանը։ Նա հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուց հետո Հայաստանում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, հաղորդում է ТАСС-ը:
«Աշխարհում կան ստացված խորհրդարանական պետությունների մոդելներ, սակայն դրանք այդքան էլ շատ չեն և հաջողված օրինակներ կան այն երկրներում, որտեղ քաղաքական կուսակցությունները, քաղաքական համակարգը, պետական ժողովրդավարական ինստիտուտներն ավելի քան 100 տարեկան են: Մեր գործընկերները Հայաստանում որոշում կայացրեցին անցնել կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն, ինչպես տեսնում ենք, ամեն ինչ հարթ չէ, հեշտ չէ: Ես անկեղծ մաղթում եմ նրանց հաջողություն, որպեսզի իրենց մոտ ամեն ինչ ստացվի»,- հայտարարել է նա: