Ֆեյսբուքում և ինստագրամում ժամանակ առ ժամանակ բացվում են իմ անուն-ազգանունով էջեր, որոնք կեղծ են․ Արայիկ Գրիգորյան
Աժ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ երբեք սոցցանցերում ներկայացված չեմ եղել, չեմ ունեցել իմ անձնական էջը... Վերջին շրջանում սոցցանցերում, մասնավորապես՝ ֆեյսբուքում և ինստագրամում ժամանակ առ ժամանակ բացվում են իմ անուն-ազգանունով էջեր, որոնք կեղծ են:
Ես ցանկանում եմ սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին տեղեկացնել այդ էջերի կեղծ լինելու մասին: Եվ ուզում եմ խնդրել սոցցանցերից օգտվող մեր հայրենակիցներին բողոքարկել այդ կեղծ էջերի գոյությունը, որպեսզի ինչ-որ մարդիկ, ինչ-ինչ նպատակներից ելնելով, հնարավորություն չունենան այլ մարդկանց անունից կեղծ էջեր բացել, և այդ էջերն օգտագործել իրենց նպատակների համար...»։