«Գաղտնի զեկույցը գոյություն ունի». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան եթերում հայտնել է, որ կարդացել է վարչապետի մատնանաշած գաղտնի զեկույցը: «Հաստատում, պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի. այն մեր վիճակի մասին է՝ գրված դեռևս 2014-15-ին, թե ինչպիսի իրավիճակում է գտնվում Հայաստանը, որի մասին խոսեց վարչապետը, և թե ինչ անելիքներ կան, որի մասին ամեն օր խոսում ենք և այդ անելիքներն անելու ենք, Հայաստանը տանելու ենք առաջ: Որևէ այլ տարբերակ, այլ բան չի լինելու, մենք շարժվելու ենք առաջ, որևէ բան չի կասեցնելու մեր առաջընթացը»,- նշել է պատգամավորը: