«Ակնկալում ենք, որ պարոն Բաբաջանյանը «Լուսավոր Հայաստան»-ին կվերադարձնի մանդատը»․ Անի Սամսոնյան
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունում հարգում են պատգամավոր Արման Բաբաջանյանի կայացրած որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Մենք հարգում ենք պարոն Բաբաջանյանի որոշումը, նրա սկզբունքայնությունը, բայց միևնույն ժամանակ փաստում ենք, որ պարոն Բաբաջանյանը պատգամավոր է ԼՀԿ համամասնական ցուցակով և միևնույն ժամանակ, քանի որ պարոն Բաբաջանյանի սկզբունքայնության նկատմամբ ունենք մեծ հարգանք, նաև ակնկալում ենք, որ այդ սկզբունքայնությունից ելնելով՝ պարոն Բաբաջանյանը վայր կդնի նաև իր մանդատը: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանին» կվերադարձնի իր մանդատը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Անի Սամսոնյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: