Այսօր Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում այսօր տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկվի Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ Իդլիբի առնչությամբ, փախստականներին օգնության տրամադրումը, ենթակառուցվածքների վերականգման և ականազերծման հարցերը: Բանակցությունների արդյունքների համաձայն, նախատեսվում է, որ նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ։
Եռակողմ գագաթնաժողովից բացի տեղի կունենա երկկողմ հանդիպումներ, որի ժամանակ քննարկելու են երկկողմ հարաբերությունները և միջազգային օրակարգին առնչվող այլ հարցերը: