«Եթե մենք իսկապես ձեռնամուխ լինենք այդ խնդրի լուծմանը, ապա միջազգային ոչ մի ուժ չի կարող իր կամքը պարտադրել». Ա. Բաբաջանյան
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել ստեղծել այնպիսի պետություն, որտեղ արտաքին ուժերը չէ, որ կորոշեն այս կամ այն բանի լավ կամ վատ զարգացումը:
Միևնույն ժամանակ, թերևս, այդ իրավիճակը փոխելու կարևոր ուղղություններից մեկը պետք է լինի արտաքին ուժերի մեջ արդարացումներ որոնելու հանրային մտայնությունը փոխելը:
Հասարակությունը պետք է հասկանա, որ Հայաստանը ունի արտաքին ազդեցությունից ձերբազատվելու այլընտրանք` դա սեփական քաղաքացիներին հարգող, նրանց իրավունքները պաշտպանող և ազատությունները երաշխավորող պետության ձևավորումն է:
Եվ դա միմիայն Հայաստանում, Հայաստանի ուժերով լուծվելիք խնդիր է, այլ ճանապարհ չկա: Եվ եթե մենք իսկապես ձեռնամուխ լինենք այդ խնդրի լուծմանը, ապա ոչ մի միջազգային ուժ չի կարող իր կամքը պարտադրել իր կյանքը հավասարության, ազատության և եղբայրության իրական սկզբունքով կառուցող հասարակությանն ու պետությանը»: