Քարդաշյանը՝ Հայաստանում բիզնես ծրագրերի մասին
#WCIT2019 համաժողովին ունեցած ելույթից հետո Քիմ Քարդաշյանը պատասխանել է հայաստանցի լրագրողների հարցերին: Քիմի նպատակն է ՀՀ-ում բիզնես հիմնել, արդեն հանդիպել է Հայաստանում հայտնի գործարարաների ու ներդրողների հետ: Հույս ունի՝ շուտով նորից այցելել Հայաստան: «Ցանկանում եմ շապիկների արտադրություն հիմնել, որը կլինի ներդրումային ծրագիր։ Աշխատում ենք նաև ներքնազգեստի արտադրության ուղղությամբ։ Իմ երազանքն է ՀՀ-ում գործարան բացել»: