«Ճանաչումն իմ նպատակն է». Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության մասին
Հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Քիմ Քարդաշյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման թեմային. «Ճանաչումն իմ նպատակն է և երբեք չեմ հանձնվելու: Թրամփի հետ հանդիպմանը կխոսեմ նաև ցեղասպանության մասին։ Կարևոր է՝ ունենալ հանդիպում թե՛ Թրամփի, թե՛ նրանց հետ, ովքեր զբաղվում են այս հարցով»,- ասել է աշխարհահռչակ հեռուստաաստղը: