1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Սա Էրդողանի կողմից տեւական ժամանակ նախապատրաստված գործողությունն էր». Հայտնի արաբագետը փակագծեր է բացում

Հոկտեմբերի 10-ին, Թուրքական բանակը և օդուժը ռմբահարել և հրետակոծել է քրդական ջոկատների հսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Ռաս Ալ Այն ավանը։ Գործողությանը մասնակցել են նաև սիրիացի ապստամբները՝ մոտ 14 հազար ապստամբ Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանից տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից, միանալով թուրքերին, փոքր ջոկատներով պետք է մտնեին Սիրիա։ Նրանց միավորման անվանումն է «Սիրիայի ազգային բանակ»։

Էրդողանի փոխանցմամբ՝ «Խաղաղության ակունք» օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմանները»։


Թուրքական կողմի գործողությունները Հայաստանը դատապարտել է, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ թուրքական գործողություները որակեց ապօրինի, կոչ անելով միջազգային հանրությանը՝ գործուն միջոցներ ձեռնարկել այդ գործողությունը դադարեցնելու, և Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիներին, այդ թվում ազգային փոքրամասնություններին և նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Ինչո՞ւ Թուրքիան որոշեց ռազմական ճանապարհով նմանկտրուկ քայլի դիմել, ինչո՞ւ հիմա, եւ թե ինչպե՞ս կանդրադառնա ներկայիս իրավիճակը տարածաշրջանային անվտանգության վրա եւ մասնավորապես Հայաստանի՝ հարցերի պատասխանը, NEWSMEDIA.am-ը փորձեց ստանալ արաբագետ, պատմական գիտությունների թեկնածու ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ, ով նախ անդրադառնալով թուրքական կողմի գործողություններին ասաց.

-Սա Էրդողանի կողմից տեւական ժամանակ նախապատրաստված գործողությունն էր, որը տեղավորվում էր սիրական հակամարտությանը Թուրքիայի կողմից միջամտության ողջ գործընթացի տրամաբանության մեջ: Այսինքն Թուրքիան միջամտելով սիրական հակամարտությանը՝ նպատակ էր հետապնդում լուծելու քրդական խնդիրը: Իսկ քրդական խնդրի լուծումը ըստ թուրքական կողմի մոտեցումների՝ հնարավոր է բացառապես ռազմական ճանապարհով Սիրայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտի ձեւավորելու եղանակով: Այդ մասին Թուրքիան բարձաձայնում է դեռեւս 2012 թվականից, բայց տարբեր հանգամանքների բերումով Թուրքիայի մոտ չէր ստացվում, չէր հաջողվում Սիրիայի տվյալ հատվածում իրականացնել իր վաղեմի ցանկությունը: Իսկ արդեն 2018 թվականի վերջերին, երբ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրայից զորախումբ հանելու մասին, Թուրքիայի համար ստեղծվեցին առարկայական հնարավորություններ՝ այդ գործողությունները իրականացնելու համար: Քանի որ սկսած 2014 թվականից Սիրիայի քրդաբանական տարածքում կամ Սիրիայի հյուսիս-արեւելքում հիմնական երաշխավորը՝ քրդերի անվտանգության համար հանդիսանում է ԱՄՆ-ն:

-Եւ այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց հիմա պաշտոնական Թուրքիան որոշեց նախահարձակ լինել:

-Լավ հարց էր, որովհետեւ մինչ այժմ կային պայմանավորվածություններ՝ ԱՄՆ-ի հետ համատեղ անվտանգության գոտի ստեղծելու հետ կապված: Անգամ օգոստոս ամսին ստեղծվել էր համատեղ գործողությունների կենտրոն, որը պետք է ուղղակիորեն առարկայնացներ այդ ծրագիրը: Բայց ԱՄՆ-ն փաստացի հրաժարվեց այդ գործընթացից, Թուրքիան էլ իր կողմից հրաժարվեց՝ այլեւս համագործակցելու ԱՄՆ-ի հետ եւ որոշեց ինքնուրույն այդ անվտանգության գոտին ձեւավորել ռազմական ճանապարհով՝ նախաձեռնելով տվյալ գործողությունը:

 

Թուրքիան դեռեւս ձեռնպահ է մնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ գործողություններից

 

 

-Պարոն Պետրոսյան, պատահական էր արդյո՞ք, որ հենց առաջին իսկ օրը, կարծես թե թիրախավորվեցին այն համայնքերը, ուր մեծ թվով հայեր են ապրում:

-Տպավորությունը առաջին հայացքից այդպիսին է, բայց պետք է ասեմ, որ հայ համայնքը չի թիրախավորվել: Այդ շրջաններում բնակվում են նաեւ հայեր, որոնց թիվը ընդամենը 3 հազար է, այսինքն այնտեղ բազմամիլիոնանոց բնակչություն կա, եւ 3 հազարը շատ չնչին թվաքանակ է: Եվ ճիշտ չեն պնդումները, որ հայկական համայնքն է առաջինը թիրախավորվել: Որովհետեւ ընդհակառակը՝ Թուրքիան դեռեւս ձեռնպահ է մնում էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ գործողություններից: Նրա հիմնական գործողությունները ուղղված են քրդական կառույցների դեմ:

 

Կան որոշակի զսպիչներ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային անցնելու այն սահմանները, որոնք որ…

 

-Ձեր կարծիքով, թուրքական կողմի գործողությունները ի՞նչ սպառնալիքներ կարող են առաջացնել առհասարակ տարածաշրջանային անվտանգության առումով:

-Եթե ռազմական իրավիճակը խորանա, այսինքն գործողությունները ընդգրկեն ավելի լայն մասշտաբներ , բնականաբար, սա բացասաբար է ազդելու ամբողջ տարածշրջանի անվտանգային իրավիճակի վրա: Որովհետեւ Թուրքիայի գործողությունները ուղղակիորեն հարվածում են միառժամանակ սիրիական հակամարտությանը ներգրավված դերակատարների հեղինակությանը: Դրանք են՝ ԱՄՆ-ն, որը երաշխավորն է եւ կրողն է այն հետեւանքների, որոնք կարող են լինել տարածաշրջանում, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Իրանի Իսլամական հանրապետությունը:

Այսինքն եթե ռազմական իրավիճակը խորանա, ապա դա կարող է հղի լինել բավական լուրջ սպառնալիքներով: Եւ, թերեւս դա է պատճառը, որ Թուրքիան գործում է առավելապես զգույշ, գրագետ եւ նախապես պլանավորված գործողությունների ծրագրով՝ խուսափելով մարդասիրական ճգնաժամից եւ խաղաղ բնակչության շրջանում լուրջ վտանգներ, կորուստներ հասցնելու հնարավորությունից:
Այսինքն կան որոշակի զսպիչներ մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային անցնելու այն սահմանները, ինչը որ նրա համար գծել են ԱՄՆ-ն եւ Աստանայի ձեւաչափում Թուրքիայի գործընկեր պետությունները՝ ՌԴ-ն եւ Իրանը:

-Պարոն Պետրոսյան, կոնկրետ Հայաստանի վրա ինչպե՞ս կանդրադառնա այս ագրեսիվ գործընթացը:

-Ամենակարեւոր վտանգը՝ հայկական համայնքի անվտանգությունն է, որի հարցում ես կարծում եմ կան սցենարներ՝ տարբեր մարտահրավերների դեպքում գործելու: Արդեն այսօր տեսանք, որ բավական արդյունավետ արձագանքեց պաշտոնական Երեւանը: Բացի այդ հայկական երկու համայնքներում՝ ընդհանուր առմամբ մոտ երեսուն ընտանիք տարհանվել են ավելի խաղաղ բնակավայրեր:

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

 

NewsMedia.am 

Լուրեր Աշխարհիվ եւ Հայաստանից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan