Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը. նշանակվել է ժամանակավոր հավատարմատար
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը: Այս մասին նշված է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը։