Պարոն վարչապետ, եթե նախարարին կարող ես 1,5 միլիոն աշխատավարձ բարձրացնես, բեր խրամատում կանգնած հրամանատարի աշխատավարձն էլ բարձրացրու. Մարգարիտա Խաչատրյան
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարոն վարչապետ, եթե փող ունես, տեղավորելու տեղ չունես, եթե դու մի նախարարի կարող ես 1 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ բարձրացնես, ապա բեր խրամատում հրամանատրի աշխատավարձն էլ բարձրացրու, որ զինվորից չգնա», - ասաց նա։
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, թե խնդրում է մեկ անգամ այցելել խրամատ ու տեսնել զինվորների ապրելակերպը։
«Մի անգամ զինվորի հետ գիշերը մնացեք խրամատում», - ասաց նա։