1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը. yerkir.am

Աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները, երեկվանից սկսած, Հայաստանում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաներին զուգահեռ, իրենց կոչերով, հայտարարություններով և տեսաուղերձներով միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը:

Yerkir.am-ը շարունակում է առանձին շարքով ներկայացնել աշխարհի տարբեր երկրներից ստացված՝ ՀՅԴ մի շարք ուսանողական-երիտասարդական կառույցների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները:
Այսպես՝

ԱՄՆ Համահայկական ուսանողական միությունն և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունն իրենց հատուկ հայտարարությամբ դատապարտում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությունը, այն է՝ վերացնել բարձրագույն կրթության ոլորտում «Հայոց լեզու և գրականության» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը:

«Մենք սատարում ենք Հայաստանի ուսանողներին, որոնք պահանջում են նախարարի հրաժարականը: Լինելով քոլեջների և համալսարանների ուսանողներ՝ մենք հասկանում ենք համակողմանի կրթություն ձեռք բերելու կարևորությունը, որը օգտակար է անհատի և հասարակության համար: Անչափ կարևոր է, որ ուսանողներին հնարավորություն տրվի դառնալու տեղեկացված և պատասխանատու քաղաքացիներ: Լեզուն, գրականությունը և պատմությունը բուհում չպետք է լինեն ավագ դպրոցի մակարդակում ուսուցանված բովանդակության կրկնությունը: Դա պետք է ենթադրի վերլուծական և հետազոտական հմտությունների զարգացում և նպաստի դարաշրջանի պատմության խոր գիտակցմանը:


Արայիկ Հարությունյանն առաջարկել է հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը հանել բարձրագույն կրթության ոլորտում պարտադիր առարկաների ցուցակից: Այս առարկաները ուսանողների մեջ սերմանում են ազգային ինքնության զգացում և հնարավորություն են տալիս զարգանալու և հաղորդակցվելու որպես ՀՀ քաղաքացիներ: Այդ պատճառով է, որ Միացյալ Նահանգներում Հայ ուսանողական միությունը հետևողականորեն աջակցում է մեր քոլեջների և համալսարանների հայագիտական բաժինների զարգացմանը: Հայոց լեզվի, պատմության և գրականության ուսումնասիրությունը շարունակաբար ոգեշնչել և հզորացրել է մեր կազմակերպությունների ուսանողներին:

Նախարարի որոշումը` վերացնել այդ առարկաների համար պարտադիր պահանջը, անընդունելի է: Հայաստանի մեր ուսանողներն արժանի են այնպիսի առաջնորդի, որը կձգտի գտնել առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե անել հեռուն գնացող հետևանքներ ունեցող առաջարկներ: Արայիկ Հարությունյանը ցույց է տվել, որ ի վիճակի չէ արդյունավետորեն իրականացնել իր լիազարությունները և ներկայացնել ուսանողների շահերը: Այսպիսով՝ Համահայկական ուսանողական միությունը և ՀՅԴ «Շանթ» ուսանողական միությունը պահանջում են նրա անհապաղ հրաժարականը:

Համահայկական ուսանողական միությունն աշխատանքներ է իրականացնում հայ-ամերիկյան տարբեր համալսարանների ուսանողական կազմակերպությունները միավորելու ուղղությամբ՝ այդպիսով ծառայելով ավելի մեծ հայ-ամերիկյան համայնքին մշակութային, սոցիալական, կրթական և ակտիվիստական ծրագրերի միջոցով: Որպես ԱՄՆ-ում ուսանողական ամենամեծ միություն՝ Համահայկական ուսանողական միությունը գործունեություն է ծավալում իր կազմի կազմակերպությունների միջև համագործակցության, դրանց անդամների ղեկավարության զարգացմանը և համայնքային ծառայության համար»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի Երիտասարդական միությունը (Հայ Երիտասարդաց դաշնակցության Արևելյան Ամերիկայի երիտասարդական կազմակերպություն) հատուկ կոչով և «Զորավիգ կը կանգնինգ ՀԵՄ-ին եւ իր պահանջներուն» մակագրությամբ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Լուսանկարում մեկտեղված են նշյալ միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) տարբերանշանները, իսկ կոչում ասված է հետևյալը. «Հայ Երիտասարդաց դաշնակցության Արևելյան Ամերիկայի երիտասարդական կազմակերպությունն իր իրենց աջակցությունն է հայտնում Հայաստանի ուսանողներին և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը /ՀԵՄ/`պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: #պատվով_հեռացիր»:

ՀՅԴ Արևելյան ԱՄՆ-ի Երիտասարդական միությունը դրանից ժամեր առաջ ևս հրապարակել է հատուկ տեքստ՝ «Չկա՛յ ներսի եւ դուրսի դաշնակցութիւն, կայ մե՛կ դաշնակցութիւն» կոչ՝ կազմակերպության ու ՀԵՄ-ի տարբերանշաններ պարունակող կից լուսանկարով:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Հարությունյանն առաջարկել է հանել հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը, Հայաստանում բարձրագույն կրթության պարտադիր առարկաների ցուցակից: Այս թեմաներով կրթված ու իրազեկված լինելը մեծապես նպաստում է հայրենիքում քաղաքացիների ինքնությանը և նման դասընթացների վերացումը պառակտում է ստեղծում Հայաստանում սերունդների միջև:

Հարցազրույցում նախարարը, անդրադառնալով իր հրաժարականի պահանջին, ասաց, որ Հայաստանում և Սփյուռքում մեր ընկերների միջև որակական տարբերություններ կան: Հուսով ենք, որ պարոն Հարությունյանը՝ որպես Հայաստանի կրթությունը ներկայացնող դեմք, առնվազն գիտի, որ մեր կազմակերպությունները կարող են ապակենտրոնացված լինել աշխատանքում, բայց ոչ երբեք՝ գաղափարախոսության մեջ, և որ մենք միշտ միավորվելու ենք՝ մեր լեզուն, ժառանգությունը և ինքնությունը պաշտպանելու համար:

Մենք միշտ աջակցելու ենք Հայաստանի մեր եղբայրներին և քույրերին: #պատվով_հեռացիր»:

ՀՅԴ Հունաստանի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ-ի հրաժարականը պահանջող նստացույցի մեկնարկի մասին հայտարարությունը՝ կից լուսանկարներով և հատուկ կոչով, որում ասվում է. «Չկայ դրսի եւ ներսի դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական դաշնակցութիւն: Հայ ազգի պատմութիւնն ու մշակոյթը պահպանող, ու հայ ժողովուրդի իրաւունքները պաշտպանող, մեր գաղափարական՝ դաշնակցութիւնը։ Կ'աջակցինք ՀԵՄ-ին եւ կը միանանք մեր ընկերներուն։

#մենքենքՀեմը #Պատվով_հեռացիր #Ազգայինկրթություն #Ազգայինմշակույթ.
#Արայիկ_Գնա_տուն»:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը հանդես է եկել հատուկ տեսաուղերձով, որում միության անդամներն ասում են. «Դրսի և ներսի Դաշնակցություն գոյություն չունի՛: Բոլորս մե՛կ ենք»: Տեսաուղերձն ավարտվում է խմբային հատուկ կոչով և ազգային-հեղափոխական երգեր կատարող Գառնիկ Սարգսյանի՝ «Հպարտ, անպարտ Դաշնակցություն» երգի կատարման հնչյունների տակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «#պատվով հեռացիր» մակագրմամբ լուսանկարի ցուցադրմամբ: Yerkir.am-ը ներկայացնում է նաև նշյալ տեսաուղերձը:

ՀՅԴ Իրանի երիտասարդական միությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը. «Հ.Յ.Դ. Հայաստանի երիտասարդական միություն arayik Harutyunyan #պատվով_հեռացիր»:

Էջում տեղադրվել է նաև միության տարբերանշանով լուսանկար՝ «Չկայ դրսի եւ ներսի Դաշնակցութիւն: Կայ մէկ միասնական Դաշնակցութիւն: Ռ.Ե.Մ-ը միանում է Հ.Ե.Մ-ի ընկերներին՝ պահանջելով նախարարի հրաժարականը: #Արայիկ_Գնա_Տուն»:

ՀՅԴ Ռուսաստանի ուսանողական-երիտասարդական միությունն իր պաշտոնական էջում տեղադրել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ նստացույցի մեկնարկի մասին հայտարարությունն ու լուսանկարները՝ դրանից մեկ ժամ առաջ տարածելով նաև հետևյալ հայտարարությունը. «ՀՅԴ ՌՈւԵ միությունն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությանն ու պահանջում է ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Մենք անընդունելի ենք համարում կրթության և մշակույթի ոլորտի՝ Հայաստանի ներկա քաղաքականությունն ու ՀՀ ԿԳՍՄ նախարարի աշխատանքը գնահատում ենք անբավարար:

Հայագիտական առարկաների արժեզրկումն ու դերի նվազեցումը, քրիստոնեական դաստիարակության դեմ մեկնարկած պայքարը, ազգային արժեհամակարգին անհարիր մշակույթի խրախուսումն ու արկածախնդիր նախաձեռնությունները ուղղակի հարված են Հայ Ազգի միասնականությանն ու երիտասարդ սերնդի հոգևոր-բարոյական զարգացմանը:

Ակնհայտ է, որ նախարար Հարությունյանն ու իր թիմը պատերազմ են հայտարարել հայ մշակույթին և ազգային արժեհամակարգին՝ ակտիվ պայքար մղելով նաև այն ուժերի դեմ, որոնք Հայաստանում, Արցախում և Սփյուռքում խոչընդոտում են իրենց ազգադավ քաղաքականության իրագործմանը: Այս գործընթացն օր առաջ անհրաժեշտ է կասեցնել, քանի որ շարունակությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

ՀՅԴ Ռուսաստանի Ուսանողական-երիտասարդական միությունը կոչ է անում Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայ երիտասարդներին՝ տեր կանգնել իրենց արժեքներին, թույլ չտալ, որ օտարածին ախտերը թուլացնեն մեր պետականության հիմքերը, և միանալ հայաստանյան մեր եղբայրների և քույրերի արդար պայքարին:

ՀՅԴ Ռուսաստանի «Լևոն Շանթ» ուսանողական-երիտասարդական միություն»:

ՀՅԴ Հոլանդիայի (Նիդերլանդների) երիտասարդական միության անդամները, նոյեմբերի 6-ից սկսած, պաշտոնական էջում պարբերաբար տեղադրում են ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ նախարարի դեմ իրականացվող բողոքի ակցիաների լուսանկարները, տեսագրություններն ու հայտարարությունները: Երեկ միության պաշտոնական էջում տեղադրվել է նաև հատուկ տեսաուղերձ, որում միության անդամները հանդես են եկել հետևյալ կոչերով. «Չկա դուրսի կամ ներսի դաշնակցականներ, կա միայն մեկ և միասնական դաշնակցություն: Գաղափարը մե՛կ է, մե՛նք են ՀԵՄ-ը: Մենք Հայաստանի երիտասարդական միության կողքին ենք: Մենք՝ Նիդերլանդների երիտասարդ դաշնակցականներս, զորավիգ ենք ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը: Պարո՛ն Արայիկ Հարությունյան: Չկա՛ ներսի և դրսի Դաշնակցություն, կա մե՛կ Դաշնակցություն»: Տեսաուղերձին կցված են հետևյալ խոսքերը.

«Մենք զորավիգ ենք ՀԵՄ-ին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/

Չկա դրսի և ներսի Դաշնակցություն, կա մեկ և միասնական Դաշնակցություն Arayik Harutyunyan»:

ՀՅԴ Լիբանանի ուսանողական միությունը պաշտոնական էջում հրապարակել է ՀՅԴ ՀԵՄ-ի՝ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող հայտարարությունը և ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության տեսաուղերձը՝ այդպիսով միանալով և զորակցություն հայտնելով Հայաստանի ուսանողական շարժմանը:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունն իր պաշտոնական էջում հրապարակել է բողոքի ակցիայի լուսանկարները և տեղադրել հետևյալ հայտարարությունը. «Դաշնակցական երիտասարդի համար առանցքային և անշրջելի է ազգային գաղափարական ուղին:

Բոլոր ապազգային և օտարածին երևույթներն ու դրանց հետևորդները երբեք տեղ չունեն հայ իրականության մեջ:

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պառակտված տեսնելու ցանկություն ունեցող բոլոր անձանց հիշեցնում ենք, որ չկա «ներսի» և «դրսի», կա մեկ միասնական և միակամ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, որը ներկայացնում է համայն հայ ազգի շահերը թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանի և թե՛ Արցախի Հանրապետություններում:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը Հայաստանի երիտասարդական միության կողքին է, քանզի ազգային արժեքներով սնվող հայ ժողովրդի միասնական կամքի և պայքարի հաղթանակը կանխորոշված է:
#պատվովհեռացիր»:

ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական-ուսանողական միությունների՝ Հայաստանի ուսանողական շարժմանը զորակցելու երթը շարունակվում է:

Yerkir.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստանի ուսանողական շարժմանն էին միացել ՀՅԴ Երուսաղեմի երիտասարդական միությունը, ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միությունը, ՀՅԴ Ֆրանսիայի երիտասարդական կազմակերպությունը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունն ու «Շանթ» ուսանողական միությունը, Լիբանանի Երիտասարդական միությունը, ՀՅԴ Կանադայի երիտասարդական միությունը և ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միությունը:

 

Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan