«Այդքան զգույշ ու այդքան անհետք սպանությունների հետում` միշտ հին , չներված ու չմաքրված հաշիվներ են լինում». Բոլյանի սպանության հետքերով
«Բացառված է, որ Մասիվցի Անդիկի սպանության թելերը տանեն դեպի Ռուսաստանի Դաշնություն: Իսկ, այ, թե ինչու հայկական մամուլում սպորտսմենի սպանությունից հետո անմիջապես հետ սկսեց վարկած շրջանառվել, որ հենց նա էր օրենքով գողի զակազի հետեւում` կդժվարանամ ասել: Ունեմ ինֆորմացիայի պակաս, այդ իսկ պատճառով կոնկրետ բան ասել չեմ կարող»,-NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունում սպանված թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն, 40-ամյա Աշոտ Բոլյանի կապին Մասիվցի Անդիկի սպանության հետ, ասաց քաղաքական-հասարական գործիչ, քրեագետ Գուրգեն Եղիազարյանը:
Մեր զրուցակցի, խոսքով, սակայն.
- Այդքան զգույշ ու այդքան անհետք սպանությունների հետում` մշտապես հին , չներված ու չմաքրված հաշիվներ են լինում: Բայց, նորից եմ կրկնում քանի որ ինֆորմացված չեմ` շատ բան ասել չեմ կարող:
Հիշեցնենք, որ Թաիլանդական բռնցքամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանում ծնված Աշոտ Բոլյանին նոյեմբերի 13–ին սպանել էին Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում գտնվող բնակելի տան մերձակայքում, իր Infiniti մակնիշի ավտոմեքենայի մոտ։ Մարմինը հայտնաբերել էր տեղի բնակիչներից մեկը։
ՌԴ ՔԿ տվյալներով, Բոլյանին հրազենային վնասվածք են հասցրել, նա տեղում մահացել է։ Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», քննչական մարմինը կարծում է, որ 40-ամյա Բոլյանին սպանած անձը խլացուցիչ է օգտագործել։ Տան բնակիչները կրակոցների ձայներ չեն լսել։
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից