VIDEO.Ոստիկանապետի ԺՊ-ի թիկանզորը՝իրավախախտ
ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով արագ տեմպով շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների օրոք տարբեր սկանդալային պատմությունների միջով անցնող կադրերին, հիշում եք` երկու օր առաջ ինչպիսի քաջարի հայտարարությամբ հանդես եկավ. Ճանապարհային ոստիկանությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ:
Ի լուր աշխարհի, պարոն ԺՊ-ն խոսելով ճանապարհային ոստիկանության ծառայության մասին, նշել էր որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, ու նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։
Եւ այս հայտարարությունների ֆոնին, ուշագրավ է թե ով պետք է արձանագրի ոստիկանապետի ԺՊ-ի ու նրան ուղեկցող թիկնազորի իրավախախտումները:
Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, պարոն մինիստրը՝ կայանել եւ իր թիկնազորի հետ հայտնվել էր ոչ թույլատրելի գոտում՝ ռեստորաններից մեկում ճաշելու նպատակով:
Ի դեպ, պարոն ԺՊ-ի եւ նրան ուղեկցող թիկնազորի իրավախախտմանը՝ ընդամենը երկու քայլ այն կողմ ականատես էին ՃՈ աշխատակիցները, ովքեր հավանաբար ապահովում էին իրավախախտների անդորն ու անվտանգությունը:
Հ. Գ
Այստեղ են ասել՝Ոստիկանապետի պաշտոնակատար ունենք՝աշխարհը չունի...
Ստորեւ ներկայացնում ենք NewsMedia.am -ին տրամադրած Տեսանյութը.
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից