1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Աշոտ Կարապետյանի մահվան վարկածների հետքերով...

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը «Մարտի 1-ի» գործով որպես վկա հարցաքննվել էր։ Այս մասին երեկ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Որպես այդ պահին որոշակի աստիճան ունեցող ոստիկանության աշխատակից որպես վկա հարցաքննվել է այդ գործով»,-նշել էր նա։

Image result for Արթւոր  Դավթյան

Հարցին՝ հնարավո՞ր է Աշոտ Կարապետյանի, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությանյանի մահը կապված լինի «Մարտի 1»-ի գործի հետ, Դավթյանն ասել էր․ «Քրեադատավարական լեզվով դրանք կոչվում են վարկածներ, այսպիսի վարկածներ միշտ առաջադրվում են և դրանց ստուգման ուղղությամբ պարտադիր գործողություններ կատարվում են։ Բայց ձեր մատնանշած անձանց մասով ես չունեմ գեթ մեկ փաստական տվյալ, որի վերաբերյալ ես Ձեզ հետ անկեղծորեն կիսվեմ և որը այդ վարկածի հաստատման օգտին կխոսի։ Ես հակված եմ բոլոր վարկածները ստուգելուն»։

Image result for Աշոտ Կարապետյան

 


Ավելի վաղ հայտնել էինք, որ Պյատիգորսկում մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։

Այս եւ այլ շրջանառվող վարկածների համատեքստում, մեզ հետ զրույցում իր դիտարկումներ է ներկայացրել նաեւ ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը՝ Դոգը, ով ընդամենը մի քանի օր առաջ անդրադարձել էր Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանի տարիների գործունեությանը:

Եւ հարցին, թե որքանո՞վ կարող են իրատեսական լինել այն վարկածները, որ Աշոտ Կարապետյանի, Հայկ Հարությունյանի մահերը կապված են Մարտի 1-ի հետ, Վարդան Ղուկասյանը նկատեց.

 

-Դե տեսնում եմ. գրվում է հիմնականում մարտի 1, դես-դեն…բայց ես մարգարեություն չանելով հանդերձ, պիտի ասեմ հետեւյալը. շատ քիչ հավանական եմ համարում, որ Աշոտ Կարապետյանին «օգնել» են՝ լքելու այս աշխարհը:

Շատ քիչ հավանական է, որ դա կապված է մարտի 1-ի հետ: Ավելին, եթե մի պահ մենք վերցնենք , որ դա ինչ որ մեկի ձեռքի գործը կարող էր լինել, ապա պիտի ասեմ. որ դա արել են ճիշտ ժամանակին, որպեսզի նմանատիպ կասկածներ գնան…
Դե էնտեղ մեկն ինքնասպան ա լինում բոլորի ներկայությամբ, մյուսը ՝շրխկում է, մեկ ուրիշը՝ գնում է. եւ այլն, եւ այլն…Չգիտեմ՝ինչ է կատարվում: Համենայնդեպս, ես կարծում եմ, որ այս դեպքը մարտի մեկի հետ չի կարելի կապել:

-Որտեղի՞ց Ձեզ նման համոզմունք:

-Որովհետեւ, եթե մի ամբողջ գիտահետազոտական ինստիտուտ աշխատեր՝ Աշոտ Կարապետյան մարդու տեսակի բացահայտման ուղղությամբ, չէր կարող բացահայտել էդ մարդու էդքան վատ լինելը:
Շատ-շատ են դեպքերը, երբ բազում մարդիկ կալանավայրերում են հայտնվել ՝զուտ Կարապետյանի մարդկանց գլխին սարքելու արդյունքում:
Օրինակ բերեմ Նեպտունի Համիկի դեպքը. որը որ եղել էր ավտովթար…Իբր տաքսիստը խփել էր Նեպտունի Համիկի ավտոյին, հետո վեր էր կացել հարձակվել Նեպտունի Համիկի վրա, իսկ Համիկի ապտակը ալելուա էր արել տաքսու վարորդին: Ու նա հայտնվել էր հիվանդանոցում. ստորին ծնոտի ջարդվածքով եւ այլն, եւ այլն: Ու արդյունքում ստացել էին այն, ինչ պետք էր. Դատել էին Նեպտունի Համիկին: Դա միանշանակ սարքած ավտովթար էր, եւ դրա հետեւում կանգնած էր Աշոտ Կարապետյանը: Այսինքն, նա մեկ, երկու, երեք մարդու գլխին չէր սարքել: Այնքան շատ մարդու է նա վատություն արել, որ այստեղ ես ավելի շատ հակված եմ՝ անձնական վրեժխնդրություն տեսնելուն: Ես կարծում եմ, որ նրան բարի ճանապարհ են ասել…Նա անձամբ ինձ էլ է շատ մեծ վատություն է արել. ճիշտ է ես իրեն ոչ մի վատ բան չեմ արել, բայց նա իմ նկատմամբ շատ վան բաներ է արել: 

Եւ ասեմ Ձեզ նաեւ, որ նա ՀՔԾ-ում անցնում էր (622 10 816 ) քր. գործի շրջանակներում.ես մեր նախորդ զրույցի ժամանակ Ձեզ ասել էի, որ Կարապետյանը ժամանակին ասել էր, որ ինձանից գողացած դիսկերը իբր դատարկ են եղել:Այսինքն, մենք գործ չունենք պատահական ֆենոմի հետ, վերջապես չմոռանանք. ինչու Աշոտ Կարապետյանին հանեցին ոստիկանության համակարգից:

-Եւ ինչո՞ւ:

-Հիշում ե՞ք, սարի թաղի դեպքերը…Երբ Սասնա Ծռերը դուրս եկան միլիցեքի դեմ, դրանից հետո շատերը գիտեն, որ ամեն ինչ խառնվել էր իրար…Շատերն էին այս ու այնտեղ խոսում,որ ոստիկանապետ Գասպարյանին հանելու են: Կարապետյանն այդ ժամանակ սկսեց կապեր ստեղծել Բաղրամայն 26-ի հետ՝հուսով որ հաջորդ ոստիկանապետը ինքն է դառնալու: Ժողովրդական լեզվով ասած՝սկսեց տանել մինստրի «տասովկա» ՝ ամրապնդելով իր դիրքերը Բ- 26-ում: 

Երբ որ ամենակարող VS Գասպարյանը լսեց այդ մասին, որովհետեւ Կարապետյանին ձայնագրել էին, հետեւել էին, ժուչոկներ էին տեղադրել մեքենայի մեջ եւ այլն, եւ այլն, եւ երբ որ Գասպարյանը վերջնականապես ամրապնդեց իր դիրքերը, Կարապետյանին անմիջապես հռացրեց համակարգից: 

Բայց շատ լավ հիշում եմ մի դրվագ եւս. Կարապետյանի որակների հետ կապված.
Երբ որ 2011 թվականի նոյեմբերի 4-ին, նա մտավ Գասպարյանի աշխատասենյակ, այդ ժամանակ մենք նոր էինք եկել… Գասպարյանը չորս օրվա ոստիկանապետ էր. առաջին տպավորությունն էլ դրական էր՝ կոստյում, շալվար, սպիտակ վերնաշապիկ, գալստուկ, մե ցիվիլ անձնավորություն:

Եւ Գասպարյանի պաշտոնավարման չորրորդ օրը. Կարապետյանը մտավ ոստիկանապետի մոտ, հիշում եմ ինչ որ բաներ զեկուցեց, ու նրան ներկայացրեց մի ամբողջ թղթապանակ:

-Ի՞նչ թղթապանակի մասին է խոսքը:

-Նա ոստիկանապետի սեղանին դրեց մի ամբողջ թղթապանակ, անուններ, ովքեր կապ ունեին Ալիկ Սարգսյանի հետ: Դուք պատկերացնում ե՞ք. մարդը եթե անգամ պատահաբար ծնվել էր Արտաշատի ճանապարհին, Կարապետյանը ներկայացնում էր, որ բոլորին պետք է ազատել աշխատանքից:

Եւ ես զարմացա. ու երբ որ նա դուրս եկավ սենյակից, ես զարմացած հարցրեցի. բայց որքանով որ ես տեղյակ եմ՝ Կարապետյանը Կենտրոնի միլպետ, քրեական գլխավոր վարչության պետ է նշանակվել Ալիկ Սարգսյանի օրոք, եւ զարմացա , թե ինչի համար նման վերաբերմունք՝ իրեն աճացրած մարդու հանդեպ: Ի վերջո, ես դաստիարակվել եմ զինվորականի հոգեբանությամբ, այլ ոչ թե մլիցու: Եւ ես էդ ժամանակ Գասպարյանին ասեցի, որ Աշոտ Կարապետյանը վաղը նույն բանը կանի նաեւ Ձեր նկատմամբ:
Ես ուղղակի ապշած էի. շատ լավ հիշում եմ, երբ նա Թամամյան Հովիկի որդու հարցն էլ քննարկեց, (այն ժամանակ նա օդանավակայանում էր աշխատում՝ որպես ոստիկան) էն դեպքում, որ ինքը Թամամյան Հովիկի հետ էր աշխատել:
Ու եթե 1915 թվականին հայերից շատերը՝ հնարավորություն ունեցան մազապուրծ լինել օսմանյան կայսրության ջարդից, ապա էս պարագայում՝ ոչ մեկ մազապուրծ չեղավ: Արատաշացի ե՞ս՝ վերջ. «ռաստրիլյատ»…
Հասկացեք. Կարապետյանի ձեռքով մարդկային ճակատագրեր են խորտակվել. ընտանիքներ են քանդվել, մարդիկ են դարձել հաշվանդամ ու հիվանդ. բաժիններում խոշտանգվել են: Նա էդ ամեն ինչի մասին տեղյակ է եղել, եւ անգամ խարախուսել է նմանօրինակ դեպքերը:

 

 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan