ԿԱՌՈՒՅՑՆ ԱՆՀԻՄՆ ՁԵՎՈՎ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԻՄՔԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ ԻՐ ԱՐԱՐՔՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեկ շաբաթ առաջ մեր էջում երախտիքի նյութ տեղադրեցի ՊՎԾ պետի խորհրդական՝գնդապետ Աշոտ Վանյանի մասին, ով մեծ պատասխանատվությամբ զբաղվել էր այն բոլոր Ժամկետային զինծառայողների և զինհաշմանդամների հարցերով, տվել լուծում, որոնց համար խնդրանքով դիմել էինք ծնողների դիմումի համաձայն:
Շնորհակալության նյութը հրատարակվելուց հետո, հարցով կրկին դիմում եմ գնդապետին, ևս մեկ զինվորի առողջության հետ կապված խնդրով և շոկ եմ ապրում, երբ լսափողից լսում եմ, որ նրա լիազորությունները դադարեցված են և ի պաշտոնե այլևս չի կարող օգտակար լինել առաջացած խնդիրների կարգավորման համար: Անկեղծ, ինձ համար սա մի մեծ հարված էր իրավիճակ փոխված երկրում, քեզ թվում է, ով այդքան սրտացավ, ազնիվ է, բնավ կարիք ունենք նման մասնագետ-ՄԱՐԴՈՒ մեր կառավարման ատյաններում ու բարև ձեզ, մարդուն պարգևի փոխարեն ազատում են աշխատանքից: Դեռ ուշքի չեկած հաջորդ հարվածն եմ ստանում, երբ խնդիրների կարգավորում ստացած զինվորներն ու նրանց ծնողներն անհանգստացած զանգում ինձ և ասում, որ ՊՎԾ-ից զանգել և հետաքրքրվել են դիմել ե պարոն Վանյանին և իրենց խնդիրները որքանով է նա կարգավորել, գոհ են արդյոք: Այսինքն կառույցն անհիմն ձևով աշխատակցին հեռացնելու համար, հիմքեր է փնտրում իր արարքն արդարացելու համար:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ