Ոստիկանապետի ներկայիս պաշտոնակատարը կարծես չի գիտակցում հասարակության հետ շփման կարևորությունը.մեր ոստիկանությունը ողբերգական վիճակում ա...
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի համահիմնադիր
Դավիթ Պեդանյանը ՖԲ իր էջում գրել է.
Ոստիկանության նոր պետից ի՞նչ կա:
Լինելով ՀՀ Ոստիկանության Պետին Կից Հասարակական Խորհուրդ-ի` երթևեկության հարցերով հանձնաժողովի համակարգողը, մոտ 50 օր առաջ հանդիպում եմ ուզել, մինչև օրս սպասում եմ, ու դեռ հասարակական խորհրդի ճակատագրից էլ ոչինչ չկա, որտև ներկայիս պաշտոնակատարը կարծես չի գիտակցում հասարակության հետ շփման կարևորությունը, կամ իրան դա պետք չի: Չեմ էլ ասում, որ էս ընթացքում դեռևս Օսիպյանին ուղղված դիմումներիցս "լուծումա տրվել" մենակ 1ին, էդ էլ էն բանից հետո, որ սաղի ներկայությամբ ասեցի, էլ տատրբերակ չկար չանելու...
Հիմա ուզում եմ որպես քաղաքացի, ու որպես հասարակակն խորհրդի անդամ արձանագրել, որ մեր ոստիկանությունը ողբերգական վիճակումա, ճգնաժամային....Ու էն քիչ մարդիկ, ում շնորհիվ համակարգը դեռևս շնչումա, երկար չեն կարողանալու բոլորի բեռը իրանց վրա պահեն: Սթափվե՛ք ժողովուրդ: Սենց երկար չի կարող շարունակվել:

