ՀՀ-ում դատարանների արգելափակման հետ կապված իրավիճակը հիշեցնում է 2013-ը մեր երկրում. Վրաստանի փոխվարչապետ
Իրավիճակը հիշեցնում է ինձ 2013 թվականը, երբ ես քննադատեցի դատավորներին, որոնք հակառակվում էին բարեփոխումներին։ Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ պատասխանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետությունում դատարանների մուտքերն արգելափակելու կոչի մասին հարցին։
«2013-ին ասվածը ես կկրկնեի նաեւ այսօր»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 19-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց իր կողմնակիցներին փակել դատարանների մուտքերը։ Մայիսի 20-ին Փաշինյանը կոչ արեց վերականգնել դատարանների նորմալ գործունեությունը։