«ՀՔԾ-ն՝ նախ եւ առաջ պետք է բացատրի, թե ինչո՞ւ մինչ այս պահը դեռ չկա մեղադրյալ. երբ կան ապացույցներ, թե ովքեր են խոշտանգողները».Ժաննա Ալեքսանյան
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջնայանից, NewsMedia.am-ը փորձեց հետաքրքրվել. թե արդյո՞ք հայտնի են «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի խոշտանգողների անունները, որին ի պատասխան, ՀՔԾ խոսնակը նկատեց.
-Չենք կարող տվյալ պահին որեւէ այլ մանրամասներ հայտնել:
-Տարատեսակ լուրեր են շրջանառվում, որ խոշտանգման ենթարկող ոստիկաներից մեկը՝ այս պահին իբրեւ Հայաստանում չէ: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:
-Այս պահին ոչինչ չենք կարող ասել, մի փոքր համբերեք:
-Ի դեպ խոշտանգվողի՝ Արմեն Մարտիրոսյանի հետ կապված, NewsMedia-ի հետ զրույցում. ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ այս օրերին նա որոշակի ճնշումների է ենթարկվել ՝քրեականների կողմից: ՀՔԾ-ն տեղյա՞կ է. եղել է նման բան, թե՞ ոչ:
- Չեմ կարծում, որ դա մեր մեկնաբանության հարցն է:
Այդուհանդերձ, ՀՔԾ-ն արդեն իսկ իր կողմից արված հայտարարություններով ու գործողություններով՝ արդյո՞ք փորձում է գործը փակուղի տանել թե ոչ, հարցադրում արեցինք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին, ով NewsMedia-ի հետ զրույցում ասաց հետեւյալը.
-ՀՔԾ-ն, նախ եւ առաջ պետք է բացատրի, թե ինչո՞ւ մինչ այս պահը դեռ չկա մեղադրյալ. երբ կան ապացույցներ, թե ովքեր են խոշտանգնողները: Ես կարծում, որ ՀՔԾ-ն պետք է ավելի արագացված կերպով քննի սույն գործը, քանի որ այն հանրային հնչեղություն ունեցող գործ է: ՀՔԾ-ն պարտավոր է հանրային հետաքրքությունը բավարարել, եւ ասել ավելին՝ քան այս պահին ասում է: Իմ կարծիքով, պետք է շտապ միջոցներ ձեռնարկվեն ՝ տվյալ գործի բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանման համար: Արդեն կարծեմ երեք շաբաթ անցել է, ճի՞շտ է:
-Այ՛ո:
-Կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որպեսզի հասկանային, թե ովքեր են կատարողները, եւ ինչու չեն ներգավվում որպես կասկածյալ, կամ մեղադրյալ: Այս հարցին ՀՔԾ-ն պետք է սպառիչ պատասխան տա:
-Տիկին Ալեքսանյան, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա մոտ տաս տարվա վաղեմության խոշտանգման դեպք է: Արդյո՞ք խոշտանգումը վաղեմության ժամկետ ունի:
-Եկեք նախ նայենք, թե այդ խոշտանգման արդյունքում՝ ի՞նչ է տեղի ունեցել: Շատ հնարավոր է, որ անմեղ մարդու են դատապարտել: Խոշտանգումով ձեռք են բերել ցուցմունքներ, եւ անմեղ մարդու դատապարտել, որովհետեւ սովորաբար խոշտանգում են այն մարդուն՝ ում վրա ուզում են գործ բարդել: Զարմանալի է, որ այո, խոշտանգման փաստով քրեական գործ է հարուցված, եւ ոչ մի տվյալ չի հաղորդվում մինչ այս պահը: Ես կարծում եմ, որ այդ մարդը ոչ միայն խոշտանգվել է, այլեւ շատ հնարավոր է, որ հանիրավի դատապարտվել է: Հիմա անդրադառնամ ՝ Ձեր տված հարցին:
Շատ ճիշտ հարցադրում էր. խոշտանգումը վաղեմության ժամկետ ունի՞, թե ոչ: Ո՛չ, խոշտանգումը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ: Մենք ունենք չբացահայտված բազում նման խոշտանգամ դեպքեր… չեն բացահայտվել Սասնա ծռերի խոշտանգման դեպքերը, չեն բացահայտվել Սարի թաղի դեպքերը, չի բացահայտվել նաեւ ապրիլի 7-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնում խոշտանգված Էդգար Ծատինյանի դեպքը, ով մահացել էր հիվանդանոցում: Եվ այս գործով, 9 ամիս անց՝ մեղադրյալ չկա: Հայաստանում խոշտանգումները չեն բացահայտվել երբե՛ք, եւ գուցե այդպես էլ շարունակվեն՝ եթե ՀՔԾ-ն վաղեմության ժամկետի մասին է խոսում: Չմոռանամ նաեւ ասել, որ վարչապետը ԱԺ-ում քիչ էր մնում զարմանար, որ խոշտանգումներ կան Հայաստանում եւ տարօրինակ ձեւով ոչ մի օրինակ չբերվեց...
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից