Փաշինյանը ժամանակին սուր դատապարտում էր մամուլի հանդեպ վերահսկողության փորձերը, հիմա նույնը տեղի է ունենում իր իշխանության օրոք. Սաթիկ Սեյրանյանը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժման մասին
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժումը դիտարկում եմ այս ժամանակահատվածում «սևեր»-«սպիտակներ», մերոնքական-ձերոնքական, ֆեյք-իրական բաժանման շրջանակներում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
«Բարձրաստիճան պաշտոնյաներից, վարչապետից սկսած՝ հաթաթաներ, դասեր են տալիս մամուլին, և որն անդրադառնում է մամուլի աշխատակցի աշխատանքի վրա: Նման դեպքերը կարող են շատանալ»,-ասաց Սեյրանյանը:
Նա հիշեցրեց Yerevan.Today-ում խուզարկությունն ու«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակումը:
