Գեւորգ Սուջյանը ահազանգում է, որ սպառնացել են. «ջարդել ոտքերը, թաղել ու կորցնել»՝ հասարակական գործունեություն ծավալելու, եւ Մասիսի քաղաքապետի դեմ ցուցմունք տալու համար
Սանկտ Պետերբուրգում ապրող, բարեգործական գործունեությամբ զբաղվող Գևորգ Սուջյանը, քիչ առաջ NewsMedia.am-ի հետ զրույցում ահազանգ հնչեցրեց այն մասին, որ մի քանի ամիս է, ինչ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համախոհներից շատերը՝ տարբեր ձեւերով, տարբեր «ձեռքերով» իրեն հետապնդում են, սաբոտաժներ ու ցեխահարձակումներ են իրականացնում համացանցում՝ասելով որ ինքը (Գ. Սուջյանը) Մասիսի քաղաքապետի դեմ ցուցումունք տալու համար՝ պետք է «աչոտ» տա:
Սուջյանի պնդմամբ, այս ընթացքում նա բազմաթիվ զանգեր է ստացել, իսկ նրան զանգահարողների հիմնական ասելիքն ու պահանջը եղել է այն, որ Սուջյանը պետք է փակի իր իսկ կողմից հիմնադրած բարեգործական հիմնադրամը, պետք է արագորեն լքի Հայաստանը, եւ այլեւս չերեւա համացանցում, եւ աչքի չընկնի ակտիվ հասարակական ու բարեգործական գործունեությամբ:
Սակայն, Գեւորգ Սուջյանին էլ ավելի մտահոգության եւ անհանգստության տեղիք է տվել հերթական հեռախոսազանգը, երբ Վոլգոգրադում բնակվող, այժմ Հայաստանում գտնվող «աֆտարիտետ» Արսենից ընդամենը երկու օր առաջ զանգ է ստանում, ով Սուջյանին կրկին անգամ ասում է, որ նա պետք է անհապաղ փակի իր բարեգործական հիմնադրամն ու Սուջյանի պնդմամբ.պատասխան տա՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ գրելու համար:
Եւ ինչպես մեզ հետ զրույցում նշեց. Հասարակական գործիչ, բարեգործական կազմակերպության հիմնադիր Նախագահ Գևորգ Սուջյանը,
-Երկու օր առաջ, ինձ Հայաստանից զանգում է Սանկտ Պետերբուրգում ապրող, այժմ Հայասատանում գտնվող «աֆտարիտետ»
Արսենը, (ով ապրում է Էրեբունի համայնքում, 26 փողոցի հարեւանութամբ) ու ասում. որ ես Մասիսի քաղաքաpետի դեմ ցուցմունք տալու համար` պատժվելու եմ: Ինքը ինձ ասեց, որ ես գրել եմ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի դեմ, ու դրա համար ես պետք է պատասխաններ տամ:
Արսենը ինձ ասեց, որ ինձ թաղելու ա, ոտքերս ջարդելու ա, ու Սանկտ Պետերբուրգ հասնելուն պես՝ինձ կորցնելու ա:
-Իսկ Ձեր կարծիքով, ի՞նչ ընդհանուր կապ կա Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, եւ Ձեր մատնանշած Արսենի միջեւ:
-Դե եթե ինքը ինձ ասում ա, որ պետք ա Մասիսի քաղաքապետի դեմ գրելու համար պատժվեմ՝ ես ի՞նչ ասեմ. թող իրանք իմանան՝ ինչ կապ կա: Արսենը ապրում ա Էրեբունիում, ու Դավիթի աներոջ՝ Արշակ Հակոբյանի հարեւանն ա: Էդ ո՞նց եղավ.հասավ Հայաստան, ու որոշեց ինձ զանգի ասի, որ ոտերս ջարդելու ե՞ն: Էս քանի ամիս ա՝իրանք իմ դեմ գործում են:
-Գեւորգ, կհիշե՞ք կոնկրետ երբվանից են Ձեր դեմ ճնշումներ սկսվել, եւ մինչ այս պահը ովքե՞ր են եղել Ձեր դեմ այսպես ասած՝ճնշումներ բանեցնողները: Մինչեւ գործը՝ հեղինակություն համարվող Արսենին հասնելը:
-Հեղափոխությունից հետո, մի քանի ամիս շարունակ ինձ ճնշում էին զանգերով՝ Մասիսի քաղաքապետի հետ կապված: Ես երբ եկա Հայաստան,հեղափոխության երկրորդ փուլին մասնակցելու՝ ԱԺ ընտրության օրերին, էդ ժամանակ ես բացեցի բարեգործական կազմակերպություն. մի քանի օգնություններ արեցի մարզերում, հետո գնացի Սանկտ Պետերբուրգ, ու դրանից հետո հասկացա, որ ինչ-որ մի խումբ սկսել է գործել իմ դեմ… Այդ խումբը սկսեց տարատեսակ գործողություններ իրականացնել իմ դեմ. սկսեցին իրենց սարքած տեսանյութերը տարածել իմ դեմ.իբր ես խաբեբա եմ, եւ այլն եւ այլն:
-Իսկ ովքե՞ր էին այդ խմբում, եւ ի՞նչ նպատակ էին հետապնդում նմանօրինակ ակցիա իրականացնողները:
-Ի դեմ ակցիա իրականացնողները՝ եղել են Ջիվան Աբրահամյանը, Պավել Գրիգորյանը՝(Աբովյանից), Արթուր Գրիգորյանը, ովքեր համատեղ ուժերով խումբ էին ստեղծել , ու այդ խմբով տարածում էին տարբեր լայվեր ու տեսանյութեր՝փորձելով վարկաբեկել իմ անձը:
Նրանց մեջ էր նաեւ Արման Բաղդասարյան անունով մեկը, ով գնացել իմ դեմ ցուցմունք էր տվել, որ ես փողերի լվացումով եմ զբաղվում, ու որ ես մարդկանց խաբում եմ: Բայց համապատասխան քննչական գործողություններից հետո պարզվեց , որ դա կեղծիք էր իմ դեմ, քանի որ իմ հիմնադրած կազմակերպությունը՝ մաքուր էր աշխատել:
Ես քննչական մարմիններին ներկայացրել էի իմ ամբողջ փաստաթղթերը. ծախսերը, ելքերն ու մուտքերը, որից հետո նախաքննական փուլում գործը կարճվեցլ էր: Դրանից հետո Արթուր Գրիգորյանն էր իմ դեմ ցուցմունք տվել, բայց էլի ոչ մի կերպ չապացուցվեց , որ ես անօրինական գործողություններ եմ իրականացրել՝իմ բարեգործական հիմնադրամով:
Իսկ էդ ամենից հետո, Երեւանում օգոստոսի 26-ի գիշերը, ԱԱԾ-ի անունից Ջիվան Աբրահամյանն ու Պավել Գրիգորյանը ինձ կանչում են Աբովյան փողոց (նրանք մի տաս հոգով նստած էին ), եւ ինչ-որ կեղծ թղթեր ու աղջիկների հետ կապված լուսանկարներ են ցույց տալիս ու ասում. որ ես նրանց անվան հետ եմ խաղացել, ու որ նրանք իմ դեմ ցուցմունք են տալու: Նրանք այդ օրը ինձ փոխանցեցին, որ էդ ամենը ԱԱԾ-ում հիմք ա ընդունված, եւ որ ես պետք ա անպայման պատժվեմ: Նրանք որպես միջնորդ՝ ինձ ասեցին որ ԱԱԾ-ն ասել ա. որ Գեւորգ Սուջյանը կա՛մ լքում ա Հայաստանը՝ փակում ա իրա բաեգործականը, ջնջվում ա ֆեյսբուքյան էջերից ու գնում ա երկրից, կա՛մ առավոտյան ժամը 9-ին՝ ԱԱԾ-ին կգա իմ հետեւից ու կձերբակալի:
Ինձ նաեւ ասեցին, որ էդ նույն պահին կա՛մ ես լայվ եմ անում ու ասում՝որ փակում եմ բարեգործական հիմնադրամը, կա՛մ ԱԱԾ-ն գալիս ա էդ պահին ինձ տանի, ու որ ես չեմ հասցնելու՝ նույնիսկ տուն մտնեմ:
Ես ասեցի, որ սարքում եք իմ գլխին. սա սարքած բան ա: Իրանք էլ ինձ պատասխանեցին որ. «մեկ ա պատժվելու ես»: Ես ստիպված լայվ մտա, մտածելով որ գլխիս ինչ որ բան են ուզում սարքել, եւ լայվով ասեցի, որ դադարեցնում եմ իմ բարեգործական ու հասարակական գործունեությունը:
Հետո երբ հասա տուն՝ էդ լայվը անմիջապես ջնջեցի, բայց նրանք դա քաշել էին արդեն՝ որպես կոմպրոմատ: Հետո ես գնացի ու դիմեցի 6-րդ վարչություն, քանի որ այդ ընթացքում Արթուր Գրիգորյանը ջարդել էր նաեւ իմ կայքը:
Իր դեմ իհարկե քրեական գործ հարուցվեց, եւ հիմա ինքը Չեխիայում է գտնվում: Ու էդ Արթուր Գրիգորյանը՝ հաջորդ օրվանից սկսեց իմ դեմ տարատեսական գործողություններ իրականացնել, իմ դեմ էլի տեսանյութեր տարածել՝ երբ ես ասեցի, որ ես մաքուր եմ աշխատում, ու չեմ պատրաստվում փակել իմ բարեգործական հիմնադրամը: Նրանք իմ կայքը ջարդել էին ու կայքում գրել, որ Գեւորգ Սուջյանը խաբեբա ա եղել, փողեր ա կերել, ու նմանատիպ այլ բաներ:
Երկրորդ փուլը.նրանք սկսեցին մարդկանց մեկ առ մեկ նամակներ ուղարկել, որ Գեւորգ Սուջյանը սերժական ա, քոչարյանական ա, ինքը հականիկոլական ա, ինքը կեղծավոր ա, ու մարդիկ ինձ էդ հաղորդագորւթյունները ուղարկում էին ու ասում՝ տես քո մասին ինչեր են տարածում:Սական նրանք դրանով չսահմանափակվեցին. երրորդ փուլում՝երբ արդեն իմացան որ ես Սանկտ Պետերբուրգում եմ գտնվում, սկսեցին էլի սպառնալիքներ հնչեցնել:
-Իսկ ովքե՞ր էին այդ սպառնալիք հնչեցնողները:
-Արսենն ու իրա ընկերները. էլի զանգեցին ասեցին, որ պետք ա փակեմ բարեգործական հիմնադրամը: Ասում եմ. ինչի՞ պետք ա փակեմ, ասում են՝ որովհետեւ փողեր ես կերել:
-Եւ…
-Ես նրանց էլի հակադարձեցի, որ իրենք ո՞վ են, որ ինձ ասեն՝ ես ինչ անեմ: Պատասխանեցի, որ իրավապահները իմ բարեգործականը ստուգել են. ես մաքուր եմ աշխատել ու որ իմ դեմ ՝ չեն կարող շառ անել:
Արսենն էլ ինձ ասեց, դե որ ըտենց ա. «ես էլ կգամ՝ ոտերդ կջարդեմ, քեզ կթաղեմ, կկորցնենք՝ կեթաս»: Ու համ էլ ասեց, որ Մասիսի քաղաքապետի պահով՝ պետք ա պատասխան տամ: Ինձ ասեց. Իրան փակել ես տվել , եւ այլն, եւ այլն: Ես էլ ասեցի, որ ես փակել չեմ տվել. ես ասել եմ, որ նա կատարել ա հանցանք, որի համար ես համապատասխան մարմիններին հաղորդում եմ տվել, մարդկանց եմ հանդիպել, ու բացահայտել եմ, որ հեղափոխության օրերին՝ (զանգվածային ջարդերի հայտնի դեպքերին մասնակցություն ունեցել Մասիսի քաղաքապետը:
Ու հետո հարց եմ բարձրացրել, որ նա պետք է պատասխանատվություն կրի՝այդ ամենի համար: Եթե Դավիթ Համբարձումյանը անմեղ ու մաքուր լիներ՝ իրեն հաստատ չէին ձերբակալի: Ես էդ հարցը բարձրաձայնել եմ, որպեսզի մարդիկ ովքեր տուժվել են նրա «ձեռքից»՝ գնան դիմում ներկայացնեն: Ու էդ իմ քայլից հետո՝ միանգամից սկսվել են հաշվեհարդարները:
Նույնիսկ հիմա ինձ հաղորդագրություն ա եկել մի էջից, որ մեկ ա. ինձ ամեն ձեւ ոչնչացնելու են, ու ինձ խայտառակ են անելու: Էդ ո՞նց ա ստացվում, որ Մասիսի քաղաքապետի աներոջ հարեւան Արսենը հասնում ա Հայաստան, ու մի տարի ու կես հետո հանկարծ՝ նորից հիշում ա իմ բարեգործական հիմնադրամը փակելու մասին, ու ինձանից «աչոտ» ա ուզում Մասիս քաղաքապետի դեմ բարձրաձայնելու համար: Ես իրան ասեցի. երեւի ըտեղ խոսք ես տվել, որ դու պետք ա իմ հարցերը լուծես , դրա համար ե՞ս էս ամեն ինչը անում: Ինքը ինձ ասեց՝ամսի 14-ին Սանկտ Պտերբուրգ եմ գալու , ու քեզ կորցնելու եմ՝ թաղելու եմ:
Ես հեղափոխության առաջին իսկ օրերից պայքարել եմ բեսպրեդելի դեմ, եւ շարունակելու եմ պայքարել՝միշտ: Ես հեղափոխության առաջին իսկ օրերից միացել եմ մեր վարչապետի գաղափարախոսւթյանը, պայքարել եմ բեսպրեդելի՝ անարդարության դեմ, եւ պայքարելու եմ մինչեւ վերջ՝ քանզի նոր Հայաստանում չպետք է լինի ամենաթողություն, խոսքի ազատության ոտնահարում: Ուստի կոչ եմ անում իրավապահ մարմիններին. ուշադրություն դարձնել այս եւ այլ նմանատիպ խնդիրներին:
Հայաստանում անպատժելիությունը այնքան ժամանակ կշարունակի ծնել նոր հանցագործություններ, քանի դեռ օրենքի առաջ հավասար չեն լինի բոլորը: Եւ նմանօրինակ ամոթալի ու խայտառակ դեպքերը մեկը-մյուսին կհաջորդեն այնքան ժամանակ՝ քանի դեռ անպարտելիները կմնան ստվերում:
Եւ եթե իրականում 2018-ի զանգվածային ջարդերի իրական մասնակիցները պատասխան տային օրենքի առաջ, եւ իրականում զգային թավիշի ուժը, ապա հաստատ այսօր որեւէ մեկը չէր համարձակվի կրկին անգամ ձեռք բարձրացնել՝ մարդու իրավունքների, խոսքի ազատության ու հիմնարար ազատությունների վրա:
Ի դեպ, Գեւրոգ Սուջյանի ահազանգից հետո, NewsMedia.am-ին հաջողվեց կապ հասատատել Հայասատանում գտնվող, հեղինակության համբավ ունեցող Արսենի հետ, ով մեզ հետ զրույցում չհերքեց որ հեռախոսազրույց է ունեցել Գեւորգ Սուջյանի հետ, եւ նրան արգելել՝այլեւս զբաղվել բարեգործական աշխատանքներով:
Հարցի՞ն, թե ինչ լիազորություններով է օժտված Սանկտ Պետերբուրգում գործունեություն ծավալող, այժմ Հայասատնում գտնվող քաղաքացի Արսենը, վերջինս պատասխանեց, որ չի ողջունում Գեւորգի գործունեությունը՝ Սանկտ Պետերբուրգում, եւ նպատակահարմար չի գտնում, որ նա այլեւս չզբաղվի բարեգործությամբ:
-Բայց այստեղ խոսքը միայն բարեգործությամբ զբաղվել-չզբաղվելու մասին չէ. Գեւորգ Սուջյանը պնդում է, որ դուք Մասիսի քաղաքապետի յուրային շրջապատի հետ կապ ունեք, եւ որ նրա հետ փորձել եք հաշիվներ պարզել, ասելով որ Գեւորգը պետք է պատժվի՝ Մասիսի քաղաքապետի դեմ ցուցմունք տալու համար:
-Այ ցավտ տանեմ, ես իրանց հետ վաբշե կապ չունեմ: Հիմա ես ի՞նչ անեմ.եթամ քաղաքապետին ասեմ՝ իրանց հետ գործ չունե՞ս:
Իմ կրուգը չի. հիմա ես ընգնեմ՝տենամ ով իրա հետ հարց ունի՞: Ես անկեղծ եմ ասում . Արշակը ճիշտ ա մեր մայլի տղայա ա, բայց ես իրան անձամբ չեմ ճանաչում:
Դրա համար թող չբերի կապի էլի…Ես իրան դաժե ինչով կարողացել՝օգնել եմ: Ես իրա հետ էլ նորմալ խոսացի. ասի Գեւորգ ՝ թշնամություն բան չի, կգամ Պիտեր՝ մի հատ սրճարանում հանգիստ կխոսանք: Ես իրան ասեցի. քո արածները ցույց տուր՝ տենամ ճիշտ ես, հասկանանք խի են մարդիկ քո մասին սենց բաներ խոսում:
-Բայց ովքե՞ր, կամ ո՞վ է Ձեզ դիմել Գեւորգի հետ կապված՝այսպես ասած հարցեր պարզելու:
-Դե ես ինչ ասեմ.վերցրեք իրա ելույթները նայեք. տեսեք ինչեր են գրում, ինչ են ասում: Ընենց չի, որ ակտիվիստ եմ՝ մեկին սատարում եմ, կամ չգիտեմ ինչ եմ անում:
Ես նայում եմ, որ չլինի մարդ.հա մտնի Պիտեր՝ մարդկանցից անհիմն ձեւի օգնություններ վերցնի:
-Արսեն, իսկ որքա՞ն ժամանակ է, որ խնդիրներ եւ տարաձայնություններ են սկսվել՝ Ձեր եւ Գեւորգի միջեւ:
-Չէ, այ ցավտ տանեմ.ես էս երկու ամիս ա՝ իրա հետ ուզում եմ կապնվեմ, էս իրա էս բաները որ կա. հասկանամ խի են իրանից բողոքում՝ իրա բարեգործականի հետ կապված:
Ես մինչեւ էդ. իրա կողքն եմ եղել. իրան օգնել եմ՝ ինչով կաողացել եմ:
Ինքը ոչ կապի էր հելնում, ոչ բան: Իրա խապորն էլ եմ ասել. կապի հելնի՝տենամ ինչ ա եղել:
Ես էլ էս երկու օրը Երեւանում էի. մի քիչ խառն էի…հետո տենց որ զանգեցի Պիտեր՝իրա հետ խոսացի, ինքը մի քիչ լավ չխոսաց՝ բերանը բացեց… ինձ էլ բորբոքեց: Ես էլ իրան. բերանս՝բացեցի: Շատ ջղայնացած էի:
Ես անհատ մարդ եմ. ընկերներն ունեմ, շրջապատ ունեմ, հարգանք ունեմ: Ես ոչ մեկի հետ կապ չունեմ: Ես հին իշխանությունների օրոք ոչ մի բանից չեմ օգտվել, եսիմ ինչ շահեր չեմ ունեցել:
Գեւորգի էջի մեջ ես էլ եմ տեսել. գրել են, որ պատժվելու ես. բայց ես ի՞նչ կարամ անեմ:
-Բայց Գեւորգը պնդում է, որ երկու օր առաջ էլ՝ դուք եք հեռախոսով իր հետ խոսել, եւ սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:
-Դե ինքը ինձ ջղայնացրեց՝ես էլ իրան պատասխանեցի. էդքան բան: Ես հիմա էլ պատրաստ եմ իրան օգնեմ՝ ձեռք մեկնեմ: Ես ոչ մեկի հետ կապ չունեմ. ես իրա բարեգործականի պահով եմ ուզեցել խոսակցություն ունենամ:
Սա թավշյա Հայաստանն է, եւ վերջ. մեկնաբանությունները՝ թողնում ենք ընթերցողին:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից