Զոհվածի մայրն ունի առողջական լուրջ խնդիրներ, համոզված եմ, որ այս ամենը այն սթրեսների արդյունքն է, ինչն ապրեց մայրը կորցնելով որդուն.ահազանգում է Մանուշակ Ստեփանյանը
Զոհվածի մայրն ունի առողջական լուրջ խնդիրներ, համոզված եմ, որ այս ամենը այն սթրեսների արդյունքն է, ինչն ապրեց մայրը կորցնելով որդուն: Հիմա նա քիմաթերապիաների կուրս է ստանում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կլինիկայում, չնայած այն հանգամանքին, որ համարվում է որդու իրավահաջորդը, բուժ ծառայություններից պետք է անվճար օգտվի, քաղցքեղի համար պահանջվող բուժումը պետք է անվճար ստանա, հիվանդանոցում պատճառաբանում են, որ ոչմեկ տենդեր չի ներկայացնում, դեղեր չկան և բուժման համար պահանջվող դեղերը պետք է ինքը բերի: Ամենաահավորը, որ մայրը չի կարողանում գնել այն դեղորայքը, որը հենց իրեն անհրաժեշտ է, այլ գնում է այն մատչելին, որը կարող է, այն դեղորայքը, որը չօգնելուց բացի ազդում է նաև նրա հիվանդ սրտի վրա:
Հարգելի ընկերներ, բարերարներ, ինչպես միշտ, հիմա էլ համախմբվենք և օգտակար լինենք տիկին Գայանեին, քաղցքեղը տարածված է և հրատապ է նրա բուժումը: Որդուն կորցնելուց հետո, հայրը սրտի կաթված ունեցավ, տատիկը մահացավ, մայրն էլ այս վիճակում և անտարբերություն անտարբերությամբ: Քանի դեռ որդին բուժվում էր, այն ժամանակ Առողջապահության նախարարը Արմեն Մուրադյանն էր, ով բավականին աջակցություն ցուցաբերեց զինվորի առողջացման համար, այն ժամանակ ազգով էլ սատարեցինք, միացան Սեյրան Օհանյանը, Նվիրիր կյանք հիմնադարամը, Զարուհի Մեջլումյանը, Հայկուհի Մինասյանն իր թիմով,շատ այլ բարերարներ, սակայն չհաջողվեց նրա կյանքը փրկել, հիմա ընտանիքը կրկին ունի մեր աջակցության կարիքը:
Հայրենակիցնե՛ր, համախմբվենք, արդեն էլ չեմ էլ դիմում պետական կառույցերին, ուղղակի հոգնեցի փակ դռներից;
Հայրիկի հեռախոսահամար է՝ 077463222 Պետրոս:
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ