Սևազգեստ մայրերը պահանջում են որդիների մահվան հանգամանքների բացահայտում, Վաղաշենի բնակիչները՝ համայնքապետի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների բացահայտում. Կառավարության դիմացի ակցիաները՝ ուղիղ
Կառավարության մոտ բողոքի ակցիաներ են։ Այստեղ են Սևազգեստ մայրերը, որոնք պահանջում են խաղաղ պայմաններում զոհված իրենց զինվոր որդիների մահվան հանգամանքների արդար քննություն և բացահայտում։
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում նաև Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչները, որոնք պնդում են՝ իրենց համայնքապետը ներգրավված է կոռուպցիոն գործարքներում։ Պահանջում են բացահայտել և պատժել մեղավորներին։
Բողոքի ակցիաներին կարող եք հետևել Tert.am-ի ուղիղ հեռարձակմամբ։