«․․․Հաջորդը քեզ են խփելու․․․»․ ոստիկանության աշխատակիցը՝ Հրայր Թովմասյանին
Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի սպանության վայր էր եկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Ոստիկանները նրան ներս թողեցին։ Ավելի ուշ նա դուրս եկավ շենքից և մուտքի մոտ լաց էր լինում։
Հրայր Թովմասյանի այցի մասին տեսանյութերի տակ տարբեր մեկնաբանություներ են արվել։ Հետաքրքիր է, որ ոստիկանության աշխատակից մի երիտասարդնգրել է «․․․հաջորդը քեզ են խփելու․․․»։ Այս մեկնաբանությունը պատկերող լուսանկարները իր էջում հրապարակել է Գեղամ Պետրոսյանը։
Ոստիկանությունից այս առնչությամբ մեզ դեռ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերն անպատասխան մնացին։