1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Ձեր պատկերացրած «կոռումպացվածներին թալանչիներին ու սրիկաներին մի ԳՐՉԻ հոդված»- ի տակ եք տիրաժավորել, ապա դա դեռեւս որեւէ մեկին՝ թույլ չի տալիս վիրավորել ու պիտակավորել բոլորին

Որքան էլ որ Հրայր Թովմասյանի «ԳՐԻՉԸ » առաջ ընկավ՝ Փաշինյանի կապանյան ասուլիսի առանցքային նշանակության հարցադրումներից ու Փաշինյանի կողմից հնչեցրած էքսցենտրիկ պատասխաններից, միեւնույնն է քննադատության թիրախում շարունակում է մնալ հարցը.թե ինչո՞ւ, ո՞ր նորմով, սարերի ո՞ր օրենքով. Փաշինյանը իր ասուլիսի վերջում՝հատեց կարմիր գիծը:

Հիշեցնենք, որ Կապան քաղաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսին, «Իրավունք» թերթի լրագրողի այն հարցին, թե ինչու պարոն վարչապետը չի սահմանափակում սորոսականների ակտիվությունը մեր երկրում, վերջինս խորհուրդ տվեց դիմել թերթի քաղաքակական ղեկավարությանը եւ ճշտել, թե ՀՀԿ-ի օրոք ինչու չեն փակել Սորոսի գրասենյակը:

Չփարատվելով հնչեցրած այդ վրիժառու պատասխանից, Փաշինյանը վարչապետին ոչ հարիր բառամթերքով, ու տոնայնությամբ շարունակեց գրոհը լրագրողի վրա , ասելով որ.

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում սորոսական: Ես ասեմ, որ սորոսական գրասենյակը Հայաստանում գործում է տասնյակ տարիներով, այդ թվում այն իշխանության ժամանակ, որի ներկայացուցիչ է եղել ձեր («Իրավունք») թերթի հիմնադիրը: Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել: Այսօր բոլոր նրանք, ովքեր այդ թեմայով շահարկումներ են անում, նախկին իշխանության մեջ կամ տեղ են ունեցել, կամ թիմի անդամ են ունեցել, կամ շրջապատից են: Ինչո՞ւ չեք փակել: Փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետեւ թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում քայքայիչ կազմակերպություն գոյություն ունենա: Ուրեմն նախ սկսենք ձեզանից:

Բոլոր հանրապետականները, նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած մարդիկ պետք է պատասխան տան, թե ինչու նախկինում չէին փակում այդ հիմնադրամը. Երբ իշխանական կերակրատաշտի մոտ էիք, ինչո՞ւ չէիք փակում այդ հիմնադրամները: Ի՞նչ է նշանակում սորոսական: Ես թույլ չեմ տա, որ ՀՀ որեւէ քաղաքացու հասցեին քամահրական ու արհամարհական ասեն, որովհետեւ նման բան ասողները կոռումպացված հանրապետականներ են, նրանք պետական դավաճաններ են, ովքեր այդ դավաճանական կառույցին թույլ են տվել գրանցվել ու գործունեություն ծավալել Հայաստանում: Եկեք հետաքննություն սկսենք, թե այդ մարդկանցից քանիսն են գրանտ ստացել այդ կազմակերպությունից, ինչքա՞ն են սնվել: Եկեք սկսենք ու բացենք այդ խոսակցությունը: Գնացեք, այդ հարցերի պատասխանը ձեր լրատվամիջոցի ղեկավարության քաղաքական շրջանակից պահանջեք: Եթե նրանց ասածը ճիշտ է, նրանք իրենց իշխանության ընթացքում գործել են ընդդեմ Հայաստանի եւ ժողովրդի ու պետք է պատասխանատվության ենթարկվեն, նախ՝ բարոյական։

Եթե «սորոսական» ասելով նկատի ունեն՝ պետության դեմ գործող, ապա ամենամեծ «սորոսականը» նախկին իշխանությունն է.
Դա նշանակում է, որ դուք սրբություն չունեք, ձեզ համար ամեն ինչ փողով է չափվում, դուք դա արել եք, որպեսզի միջազգային կազմակերությունները հանդուրժող լինեն ձեր թալանի նկատմամբ, միջազգային զեկույցներում ավելի մեղմ զեկույցներ գրեն ձեր մասին, ձեր կաշառքների նկատմամբ աչք փակեն: Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք սորոսական ասելով: Եթե դա ասելով նկատի ունեք պետության դեմ գործած, ուրեմն դուք եք ամենամեծ սորոսականները եւ արմատախիլ անելու պրոցեսը պետք է սկսել ձեզանից, ձեր շոշափուկներից, քանի դուք թալանչի, սրիկա, դավաճան մարդիկ եք»։

Հ. Գ1 
Եթե չիմանայինք, որ այս հարցի շուրջ «ռազբորկայի» ժանրին համահունչ պատասխան հնչեցնողը ազգի սուպեր վարչապետն է, ժամանակի հուժկու ընդդիմադիրն ու լրագրողը, ով իր հարցադրումներով տարիներ շարունակ «խեղդում» էր օրվա իշխանությանը (բայց որեւէ մեկը նրան դավաճան ու սրիկա չէր անվանում), ապա գուցե մտածեինք. որ լրագրողի հետ ռինգ մտնողը՝ նախկին պատգամավոր ալրաղացի լյովիկն է, կամ ասենք նեմեց ռուբոն, ով կարող էր լրագրողի հետ «ռազբիրատներ» անել՝ ժանրի կանոններին համաձայն: Բայց որ բեսպրեդելի, ատելության ու անհանդուրժողականության դեմ անողոք պայքարի ջատագով Փաշինյանն է բեսպրեդելի ոճով խոսում լրագրողի, եւ արդեն այսօր բազում լրագրողների հետ, սա արդեն վկայում է այն մասին, որ լավ օրից չէ՝ Փաշինյանի այս անհասկանալի պոռթկումը:

Եւ գալով ամենագլխավորին, երբ «Իրավունք»-ի թղթակցի հարցի բուն պատասխանը հալեցնելուց եւ չգիտես ինչու հարցը մի տեսակ անձնական վիրավորանքի դաշտ տեղափոխելուց հետո, Փաշինյանը անմիջապես սլաքներն ուղղեց թերթի հիմնադրի՝ այս դեպքում քաղաքական գործիչ, «Իրավունք»-ի խմագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի դեմ, ապա այստեղ պետք է արձանագրել, հետեւյալը…

Փաշինյանի գլխավոր խնդիրը՝ ոչ միայն Սորոսին «ատամներով պահելն էր» , այլ ըստ էության ատամի տակ եղած հին քաղաքական հաշիվներ էին քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանի հետ, ով այո, տարիներ շարունակ (ի տարբերություն բազում զազրախոսների, ու հազար տիրոջ ծառաների) պայքարել է  քայքայիչ գործունեւություն ծավալող տարբեր աղանդների ու անտաղանդների դեմ, ովքեր փորձել են ազգակործան իրենց ծրագրերով ու գաղափարներով՝ խփել պետության հենասյուներին:
Փաշինյանը, որքանով որ տեղյակ եմ, խորհրդարանում պարտաճանաչ պատգամավորի համբավ է ունեցել, եւ եթե իր ներսում ապրող լրագրողը փոքրիկ էքսկուրս կատարեր՝( իր իսկ բառերով ասած՝ հետաքննություն )ապա կհիշեր, որ Հայկ Բաբուխանյանը բոլոր իշխանությունների` այդ թվում նաեւ ՀՀԿ-ի օրոք, երբ նա նորից վերցրել էր պատգամավորի մանդատը` երբեւէ չի կաշկանդվել եւ չի զլացել ԱԺ-ի բարձրագույն ամբիոնից
բարձրաձայնելու եւ արմատական պայքար տանելու տարբեր կասկածելի ծագումնաբանությամբ կազմակերպությունների դեմ: Սա որպես ի գիտություն:

Իսկ հիմա հղում անենք փաստերին.ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, երբ դուք նույնպես պատգամավոր էիք՝Փաշինյա՛ն, եւ ՁԵՐՈՆՔ համակ ուշադրությամբ լսում ու վերլուծում էին նույն Բաբուխանյանի ելույթներն ու վերլուծությունները, քանի որ դրանք փաստարկված էին ու հիմնավորված, հիշեցնեմ, որ 2017 թվականի նոյեմեբերի 14-ին (այո, ՀՀԿ-ի իշխանության օրոք. պատգամավոր Բաբուխանյանը հենց խորհրդարանում՝ Ձեզ առաջարկեց իր հետ միասին պայքարել Սորոսի դեմ, եւ փակել Սորոսի գրասենյակը:
Ու թե ի՞նչ արեցիք դուք այն ժամանակ, թերեւս հայտնի է բոլորին:

Հիմա ի՞նչ. Ձեր քայլարածներով եթե անցել եք իշխանության, մարդը պետք է հրաժարվի իր սկզբունքներից ու գաղափարների՞ց, թե՞ Ձեզ առհասարակ խանգարում են մարդիկ, ովքեր ազգ-պետություն-բանակ հավաքական գաղափարի կրողներն են:

Եթե Ձեր պատկերացրած  «կոռումպացվածներին, թալանչիներին,  ու սրիկաներին «Մի ԳՐՉԻ հոդված»-ի տակ եք «տիրաժավորել», ապա դա դեռեւս որեւէ մեկին՝ առավել եւս երկրի թիվ մեկ ղեկավարին, թույլ չի տալիս վիրավորել ու պիտակավորել բոլորին:

Առավել եւս Ձեզ՝ այսօրվա վարչապետին, երեկվա ընդդիմադիրին ու լրագրողին, ով «Իրավունք»-ի լրագրողի նման հարց էր ուղղում բոլոր այն վարչապետերին, որոնց օրոք էլ  հենց  դարձաք՝  Փաշինյան...

Եւ վերջապես մտահոգիչ է, երբ Նիկոլ Փաշինյանը.կարծես թե  իր վրա է վերցնում նախաքննական մարմնի, դատախազի ու դատավորի գործառույթները ՝ամեն մեկին ՍՐՏԻ «ԴԱՏԱՎԱՃԻՌԸ» կայացնելով... 


Թույլ տվեք. Ձեր խոսքերի, Ձեր հայտարարությունների ճշմարտացիության թզաչափ բաժինը՝ ապացուցեն Ձեր թավշյա ուժայինները:

Դուք գոնե գիտակցում ե՞ք պահի ու խնդրի լրջությունը. դուք գոնե գիտակցում ե՞ք, որ այս
ՇՈՈՒ-ի վերջը՝ փակուղին է:
Գիտակցում ե՞ք, որ Բաբուխանյանի անձը թիրախավորելով՝ չստացված այդ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՅՈՎ, ՄԵՐԿԱՑՐԵՑԻՔ ՈՂՋ եղելությունը.թե ով ով է՝իրականում…

Գիտակցում ե՞ք , որ «ԻՐԱՎՈՒՆՔ»-ին, ու Բաբուխանյանին անհիմն ու անտեղի պիտակավորելով ոււ անվանարկելով
հրթիռային տնտեսակ աճ միեւնույնն է՝ չեք արձանագրելու , որ ներդրողները այդպես էլ միլիոնավոր դոլարներ չեն բերելու, որ տատիկ-պապիկների նիսյաների տետրը չի վերանալու, որ քաղաքացին հպարտ չի ապրելու , քանի դեռ երկրում մոլեգնում է ատելությունն ու երկպառակությունը:

Քանի դեռ կենսունակ է՝ ընտրովի արդարադատության համակարգը, քանի դեռ ամենուր շրջում են սեւի ու սպիտակի ցուցակները:

Հանգիստ թողե՛ք լրատվամիջոցներին. Հրաժարվե՛ք չորրորդ իշխանության դեմ հայտարարված պատերազմից.լավ գիտեք՝ այն դատապարտված է ձախողման:
Հանգիստ թողե՛ք քաղաքական ու պետական այն գործիչներին, որոնցից ամեն մեկը յուրովի. պայքարել է մեր սահմանների ամրության ու մեր պետականության պահպանման համար:


Եւ ի դեպ Փաշինյան, երբ դուք դեռ չգիտեիք, թե օրերից մի օր ինչ եք դառնալու, քաղաքական գործիչ Բաբուխանյանը եւ շատ էլի ուրիշներ՝ պայքարի առաջին շարքերում էին…
Եւ նրանց համար գիտեք ո՞րն էր գլխավորը. ամուր պահել ազգային գաղափարախոսությունն ու արժանապատվությունը:
Իսկ Բաբուխանյանի ղեկավարած ՍԻՄ-ի ռեսուրսը` էլի ազգային-պահպանողական գաղափարախոսությունն էր, եւ Բաբուխանյանն էլ՝ թալանչիների ու կոռուպցիոներների ցուցակում չէր, (եւ հիմա էլ չէ) ինչպես նաեւ չի եղել տարիների համքարությամբ ստեղծված ու կայացած «Իրավունք»-ը , որի մարտիկները միշտ էլ պայքարել ու պայքարում են անարդարության , թալանի ու կոռուպցիայի դեմ:

Այնպես որ, մի խառնեք դեմքերն ու դեպքերը. Երեւանը փոքր քաղաք է.բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, ու նույնիսկ ունեն՚՚՚…. ու ոչ թե ԳՐԻՉ, այլ ես կասեի ծանրագույն ՓԱՍՏԵՐՈՎ ԿՐԻՉՙ…
Ճիշտ կանեք՝ Սրիկաներ, դավաճաններ փնտրեք Ձեր թավիշ կտրած ու Ձեզ պրիզնատ չեկող ուժայիններում, հատկապես արման սարգսյանի ղեկավարած հիմնարկում . ուր հնուց մնացած ՝ քրեական հոդվածի մատերիալացուներ շատ կան…

Եւ վերջապես, եթե մի լրագրողի հարցից պոռթկում եք ու վիրավորում լրագրողին, ապա ի՞նչ եք անելու դուք՝ հարգարժան (էս քծնանք չի՝ ասեմ էն գլխից)Փաշինյան, դե (ջան էլ չեմ ասում. որվհետեւ էդ արդեն կրիմինալ ա, ու "ՍՊԵՑՆԱԶԸ" կգա.համ էլ բարով գա՝ լիքը գործ կա…)եթե Արցախյան հիմնախնդրի հանգույն՝ միջազգային հանրության առաջ Ձեզ հարց ուղղեին այլ երկրների չորրորդ իշխանության ներկայացուցիչները...

Ծեփելու էիք պատի՞ն, թե՞ թաթիկներն էիք պոկելու՝ համայն հանրության առաջ:

Բավական է, ավարտեք այս ՄԱՍԿԱՐԱԴԸ. ՚ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵՔ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ….
Մենք տանուլ տալու հայրենիք չունենք:

Հ. Գ2

Ֆեյքերի ԿՈՄԲԻՆԱՏՈՐՆԵՐԻՆ ԷԼ՝ ԿԱՍԵՄ ՀԵՏԵՒՅԱԼԸ. ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՝ծանր ու թեթեւ արեք…

Որովհետեւ ԻՄԸ ԳՐԻՉ ՉԻ՝ ԿՐԻՉ Ա, ու ինքն էլ խիստ ծանր եւ իրականում՝ ԱՆՀԱՄԱՉԱՓ…Հանգիստ՝նստեք Տեղներդ...

Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է մամուլի միջոցով իշխանության եկած Փաշինյանը՝ նույն մամուլի ներկայացուցիչների համար ծախս քաշի։ Երբ այդ միջոցներով՝ բազում եղած-չեղածի հաշիվ՝ չինովնիկներ. կարող են վոյաժներ անել:

Հաջորդ անգամ, Ձեն հանեք. մի չկոռումպացված ՀԱՅ ԿԳՏՆԵՆՔ՝ հոգալու լրագրողներիս ճանապարհային ծախսերը: Եթե անհրաժեշտություն զգացվի՝ Ձեզ լուսաբանելու:

 

ԳԱՅԱՆԵ  ԶԱՐԳԱՐՅԱՆ 

 

NewsMedia.am

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից 

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan