Video.Ամենավտանգավորը՝ գողական գնացող պագոնավորներն են
ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը,NewsMedia.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2020թ. հունվարի 30-ին՝ սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքին, եւ հատկապես հունվարի 3-ին.քննչական կոմիտեի կողմից տրված անհեթեթ հայտարարությանը, նկատեց.
-Ես այսօր լրահոսում նկատեցի, որ ամիսներ առաջ Պաշտպանության նախարարությունը, ինչ-որ իքս քաղաքացուց ստացել է ահազանգ այն մասին, որ այդ զորամասում տիրում են շատ վատ բարքեր: Եւ այդ ահազանգից հետո հանձնարարական է տրվել, որպեսզի այդ հատարարությանը տրվի պաշտոնական ընթացք, եւ այն ուղարկվել է Գլխավոր Շտաբի պետին ՝ի կատար: Ես զարմացա, թե ինչու պետք է դրանով զբաղվի գլխավոր շտաբի պետը, այլ ոչ թե ռազմական ոստիկանության վարչության պետը:
Որովհետեւ մենք էնտեղ տեսնում ենք, որ եղել ա դրամահավաք, եղել են արատավոր, կրիմինալ բարքեր, եւ այլն: Եւ հիմա ասել, որ էդ մասին Արցախի ռազմական ոստիկանությունը տեղյակ չի եղել, ես դրան ուղղակի չեմ հավատում:
Իսկ գողական գնացող պագոնավորների, Գեւորգ Կոստանյանի վերադարձի եւ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի նկարահանած «Սանտա Բարբարա» սերիալի մանրամասների մասին ՝ NewsMedia.am-ի հետ զրույցում: