ԵԱՀԿ և ԵՊ անդամների դեսպանների հետ ԱԺ նախագահի հանդիպումը սառն է եղել, նրանցից դրական արձագանք կորզել չի հաջողվել
«Հրապարակ»-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահի և ԵԱՀԿ ու ԵԽ անդամների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների նախօրեի հանդիպումն անցել է բավականին սառը մթնոլորտում։ Չնայած Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը մանրամասն ներկայացրել են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և փորձել են շահել դեսպանների համակրանքն ու որևէ դրական արձագանք կորզել նրանից, այնուհանդերձ, վերջիններս բավական զուսպ են եղել և գրեթե ոչ մի դրական մեսիջ չեն հղել։
Ըստ տեղեկությունների՝ նաև այս հանդիպումն է եղել պատճառը, որ իմքայլականները որոշել են օրակարգից հանել հակասահմանադրական ակնառու փոփոխությունների նախագծերը՝ Վահագն Հովակիմյանի հեղինակած, որով փորձ էր արվում յուրացնել ՍԴ լիազորությունները և շրջանցել ՍԴ և ՀՀ նախագահի կարծիքը՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ։
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։