Սպիտակ տունը կարող է պաշտոնից հեռացնել Թրամփի դեմ ցուցմունք տված փոխգնդապետին․ Bloomberg
Սպիտակ տունը քննարկում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից, Միացյալ Նահանգների բանակի փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանին պաշտոնանկությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով ցուցմունքներից հետո: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով գործին ծանոթ երկու աղբյուրներ:
Հիշեցնենք, որ Կոնգրեսին տված իր ցուցմունքներում Վինդմանը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը և անձամբ Թրամփը պահանջել են Ուկրաինայից հետաքննություն սկսել Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահի որդու՝ Հանթեր Բայդենի նկատմամբ՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թրամփի միջև հանդիպման դիմաց: Վինդմանը նշել է, որ իմփիչմենթի լսմանը ելույթ ունենալու որոշումից հետո նրան այլևս չեն հրավիրվել Սպիտակ տան որոշ հանդիպումներին: