ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ, այդպես էլ արեցիր, կյանքդ տվեցիր հանուն կյանքերի.Այսօր մեր Հերոս Տիգրան Պողոսյանի Ծննդյան Տարեդարձն է
Ու կրկին անավարտ գարուն, սպասող մոր թախծոտ աչքեր և կարմիր վարդեր, որ սիրում էր նվիրել որդին, իրեն կյանք պարգևած մորը։ Պողոսյանների ընտանիքում այս օրը՝ 21.02.1992֊ից միշտ տոն է եղել, տան կրտսերն էր, արևի պես ջերմ ու լուսավոր, երևի արդեն ամուսնացած կլիներ և իրեն պես լուսավոր բալիկներ կունենար, սակայն 2016֊ի ապրիլի 25֊ի գիշերը, լույս 26֊ը ճակատագրական եղավ 24 ամյա սպա, ավագ լեյտենանտ՝ Տիգրան Պողոսյանի համար, ով ընտրել էր հայրենիքի պաշտպան մասնագիտությունը, որով ուղղակի ծնվում ես, ինչպես դու էիր հաճախ կրկնել՝ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈՒՐԲ Է, ԱՅՆ ՊԵՏՔ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ, այդպես էլ արեցիր, կյանքդ տվեցիր հանուն կյանքերի։ Եվ այսօր, ինչպես բոլոր անավարտ գարունների կյանքերը, դարձար պատմություն, քո ծննդյան տոնին ուղղակի ֆիզիկապես ներկա չեմ լինելու, որ մեկ անգամ ևս լսեմ տեսակիդ մասին, մեկ անգամ ևս հպարտանամ, որ տեսակդ գիտեմ ու ունենք ճանաչելու իրավունք և այն փոխանցելու սերունդներին։
Ծնունդդ շնորհավոր հավերժի սպա՝ ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ, ինչպես հարազատներդ և ընկերներդ կասեին ԿՅԱԺ։
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆՔ
Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե ՍՀԿ
