ԵՄ-ն կարող է սահմանափակող միջոցներ կիրառել գրաքննությունից հրաժարվող սոցցանցերի դեմ
Եվրամիությունը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել սոցիալական ցանցերի և հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն բովանդակության հսկողությունից և գրաքննությունից, որոնց նպատակ է վիրտուալ տիրույթից հեռացնել կեղծ տեղեկատվությունը, ատելություն բորբոքող կոչերը և եվրոպական ժողովրդությանը սպառնացող այլ սպառնալիքները:
Այս մասին հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ ամփոփելով Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման արդյունքները, գրում է tass.ru-ն:
«Սոցալիական ցանցերը, մասնավորապես՝ Facebook-ը, անշուշտ, պատասխանատվություն են կրում եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև: Մենք շատ ենք խոսել այն մասին, որ անհրաժեշտ է լրջորեն ձեռնամուխ լինել բովանդակության լիակատար վերահսկողության ապահովմանը»,- հայտարերել է Բրետոնը և հավելել. «Եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, մենք (Եվրահանձնաժողովը) ստիպված կլինենք ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն»:
Բրետոնը նաև ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը «շատ դրական» էր, և վստահություն է հայտնել, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական կարգավորիչի ազդանշանը: