Դա հոյակապ կլիներ ողջ աշխարհի համար. Թրամփը ցանկություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հաշտվեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի և Ուկրաինայի հաշտեցումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն ԱՄՆ ղեկավարն արել է լրագրողների հետ զրույցում:
Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ ամերիկացի առաջնորդին հարց են տվել ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին, որին ի պատասխան Թրամփն ասել է. «Ես կցանկանայի, որ նրանք համաձայնության գան: Եթե նրանք հաշտվեն, դա հոյակապ կլիներ ողջ աշխարհի համար»: