Պարո՛ն Փաշինյան, Ձեր թիմակիցները եւ Ձեր կողմից սիրված իրավապահ համակարգը՝կարծես թե զբաղված են խուլիգանական բեսպրեդելով
Ինչպես եւ խոստացել էինք, NewsMedia.am հետեւողականորեն ներկայացնելու է տեւական ժամանակ ՇՊՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որի ո՛չ սկիզբն է կարծես թե երեւում մինչ այս պահը, ո՛չ էլ վերջը:
Հիշեցնենք, որ պարբերաբար ուշագրավ եւ աղաղակող դրվագներ են դուրս գալիս ՇՊՀ-ի «թնջուկի տակից», մինչդեռ թավիշ կապած Հայաստանում՝ արդարադատություն կոչվածը կարծես թե շարունակում է տեղում դոփել:

Ինչեւէ, ՇՊՀ-ի շուրջ տեղի ունեցող ուշագրավ զարգացումների հետ կապված, NewsMedia.am-ը փորձեց (ՇՊՀ-ում կատարված հանցագործության վերաբերյալ քրեական գործի ընթացքի եւ այլնի մասին) կապ հաստատել Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հետ, ով լսելով Երվանդ Սերոբյանի անունը՝ միանգամից կանխելով մեր հարցը, ասաց. «Այդ գործով, այսուհետ տեղեկատվություն ստանալու համար. հետեւեք միայն պաշտոնական տեղեկատվություններին, կամ Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ՝ դիմեք գլխավոր Դատախազության լրատվական ծառայություն, ցտեսություն»:
Հատկանշական է, որ դեռեւս օրեր առաջ, դատախազ Գաբրիելյանը իր ասուլիսի ընթացքում ինքն էր բարձրաձայնում, որ սույն գործի՝ (այսպես ասած) ճակատագիրը շուտով պարզ կդառնա, քանի որ նրանք ԿԳՄՍ-ից ինչ-որ փաստաթղթի են սպասում:
Եվ առհասարակ, մինչ այս էլ. պարոն Գաբրիելյանը շատ պատրաստակամորեն մեզ մեկնաբանություններ էր տալիս սույն քր. գործի վերաբերյալ, եւ հիմա նման կեցվածքը՝ առնվազն զարմանալի է:
Ինչեւէ, NewsMedia.am-ը փորձեց այս ամենի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՇՊՀ դասախոս, հայտնի քաղաքական վերլուծաբան Գագիկ Համբարյանից` մասնավորապես հետաքրքրվելով. արդյո՞ք իրական են լուրերն այն մասին, որ սույն գործից հեռացվել է 9 ամիս շարունակ այս գործի ընթացքը վարող քննիչը:
![]()
ՇՊՀ դասախոս Գ. Համբարյանը, մեզ հետ զրույցում նկատեց.
-Ես ինքս էլ, ասեկոսեների մակարդակով եմ այդ մասին տեղեկացվել: Մոտ երկու շաբաթ է, ինչ այդ տեղեկությունները տարածվում են Գյումրիում: Վերջերս էլ՝ մամուլն անդրադարձավ այդ խայտառակ իրադարձություններին: Զավեշտալին այն է, որ երեկ Ձեր կլայքին տված հարցազրույցում քննիչ Վարսիկ Մելքոնյանը. ո՛չ հաստատել, եւ ո՛չ էլ հերքել էր այդ տեղեկատվությունը: Սրանից ես կարող եմ եզրակացնել, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Հատկանշական է, որ տիկին Մելքոնյանը բացահայտ նշել է, որ այս ամենը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի` դրանով իսկ բացահայտելով, որ Շիրակի մարզի դատախազը եւ իր ենթակա Կորյուն Սերոբյանը, կարծես թե փորձում են ազդել վերոնշյալ գործի ընթացքի վրա:
Եւ ես բազմիցս եմ նշել, որ Կարեն Գաբրիելյանը նախորդ իշխանությունների օրոք՝ կարծես թե աջակցել է նախորդ իշխանությունների ներկայացուցիչ՝ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանին: Եւ այժմ էլ, մարզի դատախազը՝ ով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է, (այնպիսի տպավորություն է ) որ լծվել է ներկայիս իշխանություններին եւ նրանց դրածոներին հովանավորելու գործին:
Այն դեպքում, երբ հանցագործության փաստը ապացուցված է շատ վաղուց: Շատ զարմանալի է, թե ինչու այսքան ու երկար ու ձիգ ամիսներ պահանջվեցին՝ ինչ-որ մի բան պարզելու համար: Իմ ունեցած տեղեկություններով, 30-ից ավել վկաներ են հարցաքննվել. բացի այդ մամուլում է հրապարակվել կոնկրետ ձայնագրություն: Ինչը բացահայտ ապացուցում է, որ պարոն Սերոբյանը ոչ միայն չարաշահել է իր դիրքը եւ չի կատարել իր դասախոսական պարտականությունները, այլ նաևւ կեղծել է պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաեւ ապօրինաբար վարձատրվել է բյուջեից:
Ես, որպես շահագրգիռ կողմ՝ բացարձակ տեղեկացված չեմ թե գործի քննությունը ինչ ընթացքում է, կամ ինչո՞ւ է քննչական կոմիտեի քննիչը հեռացվել այդ գործից, եւ վերջապես ում են նշանակել քննիչ՝այդ գործով: Այն դեպքում, երբ ես բազմաթիվ ապացույցներ ունեմ, որ նույն քննչական կոմիտեում որոշ քննիչներ աշխատում են. թե՛ նախկին ռեկտոր Սահակ ՄԻնասյանի, եւ թե՛ ներկայիս ռեկտորի ժ/պ Երվանդ ՍԵրոբյանի օգտին: Ես սա գնահատում եմ՝ որպես խայտառակություն:
Ավելին, խնդրո հարցի վերաբերյալ, դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով իր բոլոր ելույթներում նշում է, որ ներկայիս ՀՀ-ն տարբերվում է նախորդ ՀՀԿ-ական բեսպրեդելի եւ հովանավորչության կենտրոն դարձած ՀՀ-ից: Թեեւ գործնականում պետք է տխրեցնեմ պարոն Փաշինյանին: Քանի որ նրա թիմակիցները եւ իր կողմից սիրված իրավապահ համակարգը` ի դեմս գլխավոր դատախազության` կարծես թե զբաղված են խուլիգանական բեսպրեդելով ու (տպավորությունն այնպիսին է,) որ ակնհայտ հովանավորչություն կա :
Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
