1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Կյանքում առաջին անգամ Վազգենը սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել». Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին. Tert.am

Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 61 տարեկան: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ 40 տարեկանում, նա սպանվեց ՀՀ Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ:

Կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ. այս հարաբերությունների մասին խոսակցություններ միշտ եղել են, սակայն երգչուհին առաջին անգամ է խոսել այդ մասին՝ պաշտոնապես հաստատելով լուրերը: Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում էին ամուսնանալ:

Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին բացառիկ անդրադարձը Լիլիթը վստահել է Tert.am Life-ին:

Առաջին հանդիպում

Լիլիթը պատմեց, որ Վազգեն Սարգսյանն իր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել է առաջին հայացքից, թեև անձամբ ծանոթացել են ավելի ուշ:

«Գառնի Գեղարդի հարակից տարածքում իրենք յուրահատուկ շուքով նշում էին Մահապարտների օրը: Այդ ժամանակ ես և եղբայրս երգում էինք «Արձագանք» ստուդիայում: Մեր ամբողջ թիմին հրավիրել էին երգելու այդ միջոցառմանը: Պարզվում է՝ հենց ինձ տեսել է բեմում երգելիս, խառնվել է իրար, հետաքրքրվել, թե ով է «քույր և եղբոր» քույրը (Լիլիթ Կարապետյանն այն ժամանակ երգում էր եղբոր՝ Կարենի հետ, հեղ.): Իրեն սխալ և ինձ ոչ սազական պատասխան էին տվել: Այդ ժամանակ ես ընկեր ունեի, որի հետ կարճ ժամանակ անց նշանվեցի, թե արդեն նշանված էի, հիմա արդեն չեմ հիշում, բայց իրեն ասել էին՝ իբր ես ինչ-որ տարիքով մարդու ընկերուհին եմ: Ինքն էլ պատասխանել էր՝ ափսոս չէ՞ այդ երեխան»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու և Վազգեն Սարգսյանի հաջորդ հանդիպումը կայացել է ավելի ուշ, երբ նա եղբոր հետ աշխատանքի է անցել Երևանի ակումբներից մեկում. «Առաջին հանդիպումից բավականին ժամանակ անց մեր տուն զանգեր էին գալիս, բայց մենք չէինք էլ պատկերացնում, որ հնարավոր է՝ դա ինքը լինի: Երբ մենք արդեն «Արձագանքում» չէինք աշխատում, մեզ հրավիրեցին երգելու ակումբներից մեկում: Հետո իմացա, որ իր խոսքով են մեզ հրավիրել այնտեղ, ինքն է ասել՝ շատ կուզեմ «քույր և եղբորը» կանչեք ձեզ մոտ: Նա սկսեց շատ հաճախ գալ ակումբ, ասաց, որ ինքն էր զանգում ինձ: Այդ ժամանակ արդեն նշանած չունեի: Մեր միջև սկսվեց շատ սիրուն ընկերություն»:

Սիրո պատմություն

Վազգեն Սարգսյանը 16 տարի մեծ էր Լիլիթից: Երգչուհին պատմեց, որ սկզբնական փուլում իրենց շփումը միայն ընկերական էր: «Ես այն ժամանակ 22 տարեկան էի, նա էլ այդքան մեծ էր ինձանից: Մոտ 6 ամիս մեզ մոտ պարզապես շփում կար, որից հետո սկսվեց շատ գեղեցիկ պատմություն, որը տևեց մեկուկես տարի, մինչև այդ չարաբաստիկ օրը... Հենց այդ տարի՝ 1999 թվականին, մեր երազանքները, ծրագրերը գնում էին դեպի ամուսնություն: Եթե այդ չարաբաստիկ դեպքը չլիներ, մեր կյանքն այլ կերպ կդասավորվեր... մենք մտածում էինք, ամուսնանալու, երեխա ունենալու մասին: Նա շատ երեխայապաշտ էր»,- հուզմունքով հիշեց երգչուհին:

Լիլիթն ասում է, որ սպարապետին ճանաչել է այլ կողմից, և հստակ կարող է ասել՝ նա անփոխարինելի էր: «Ասում են՝ կատարյալ կամ անփոխարինելի մարդիկ չկան: Ես համամիտ չեմ: Ինքն անփոխարինելի էր և կատարյալ: Մեկ-մեկ հետ եմ գնում իմ երազանքների մեջ… Ես իրեն ճանաչել եմ այն կողմից, որը նույնիսկ իր ընտանիքի անդամները չգիտեին: Դա բնական է, սիրո հարցում մարդուն լրիվ այլ կողմից ես ճանաչում: Վազգենը շատ քնքուշ, նրբազգաց, սիրել իմացող մարդ էր: Նա կնամեծար էր, ծնողասեր, հայրենասեր, երեխայապաշտ… սրանք բոլորին հայտնի փաստեր են, սակայն կան բաներ, որոնք միայն ինձ են հայտնի: Նա 40 տարեկան էր, բայց իր զգացմունքների, սիրո արտահայտման ձևի, վերաբերմունքի մեջ նման էր 17 տարեկան տղայի: Ամեն մանրուքով շատ էր ուրախանում: Իր տեսակի մարդ այլևս չի լինի. այդ աստիճան հայրենասեր... ես 2 տարի տեսել եմ դա, իսկ ինձ մոտ նա իր ամենաանկեղծ վիճակով էր»,- ասաց երգչուհին:

Ըստ երգչուհու՝ սպարապետի հետ հարաբերություններում մի բաց կար. Լիլիթն առ այսօր ափսոսում է, որ այդպես էլ չի հասցրել Վազգեն Սարգսյանին ասել՝ սիրում եմ քեզ:

«Իմ մեջ չափից շատ հարգանք կար իր նկատմամբ: Նույն հարգանքն ինձ պահում էր, թույլ չէր տալիս արտահայտվել: Չգիտեմ՝ ինչպես բացատրեմ, բայց իսկապես հարգանքից էր այդպես: Այդպես էլ իրեն չասացի՝ սիրում եմ քեզ, ինքն ասում էր, որ սիրում է ինձ, ես չհասցրեցի, չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել: Շատ-շատ եմ զղջում դրա համար, թեև ինքը գիտեր, որ ես իրեն սիրում եմ, բայց կուզեի ասած լինել»,- նշեց Լիլիթը:

Վազգեն Սարգսյանի վերջին տարեդարձը

Այսօր գիշերը Լիլիթը չի քնել, ծաղիկներով գնացել է Եռաբլուր: Ասում է՝ ուզում էր շուտ գնալ, որպեսզի կառավարական հոսքի մեջ չլիներ:

Լիլիթը պատմեց, որ սպարապետի վերջին տարեդարձը միասին են նշել, միասին էլ բացել են նրա նվերները որոնցից երգչուհին ունեցել է իր մասնաբաժինը:

«Նա այդքան ուժեղ մարդ էր, բայց չէր ուզում նշել 40-ամյակը: Իր վերջին տարեդարձը միասին անցկացրեցինք: Իր մայրն իրենց տանը նշում էր ծնունդը: Վազգենը որոշեց, որ միասին գնանք իրենց տուն, հետո վերադառնանք, բայց հասկացանք, որ միասին գնալն ավելի ժամանակատար կլինի, որոշեցինք, որ ես տանը պատրաստ սպասեմ իրեն: Նա գնաց, տանը նշեց ծնունդը և շատ շուտ հետ եկավ: Ամբողջ գիշեր միասին նշեցինք իր ծնունդը: Երկուսով բացեցինք իր նվերները: Ես էլ նվեր ունեցա դրանցից: Իրեն գրիչների հավաքածու էին նվիրել, նվիրեց ինձ, քանի որ ես ու եղբայրս երգեր էինք գրում»,- ասաց Լիլիթը:

Վազգեն Սարգսյանի մայրը դեմ էր

Չնայած տարեդարձի օրը սպարապետն ու Լիլիթը միասին են եղել, երգչուհին, այնուամենայնիվ, չեղավ նրանց տանը: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք շփում ուներ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, ինչպե՞ս էին իրեն վերաբերում՝ հաշվի առնելով երգչուհու մասնագիտության հանդեպ Հայաստանում եղած վերաբերմունքը, հատկապես՝ 1990-ականներին:

«Ես շփում չունեի իր ընտանիքի հետ: Բոլորիս էլ հայտնի է, որ հատկապես այդ թվականներին Հայաստանում մի քիչ այլ կերպ էին վերաբերում երգչուհու մասնագիտությանը: Դա շատ խոսակցությունների թեմա էր տալիս: Ինձ ասել էին, որ իր մայրն ուրիշ աղջկա է ուզում, բայց իր պարագայում դա չէր կարող լինել, որովհետև կյանքում առաջին անգամ սիրահարվել էր այնպես, որ որոշել էր ընտանիք կազմել: Ճիշտ է, մայրն իր համար առաջին տեղում էր, նույն առաջին տեղում հայրենիքն էր, նույն առաջին տեղում իր եղբոր տղան՝ Կառլենն էր, բայց իմ հայտնվելուց հետո նույն առաջին տեղում նաև ես էի»,- պատմեց Լիլիթը:

Երգչուհու խոսքով՝ սպարապետը դեմ չէր իր կարիերային: Ավելին՝ նա վստահ է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, իր թե՛ անձնական, թե՛ գործնական ճակատագիրն այլ կլիներ:

«Նա տեսակով շատ ուրիշ մարդ էր: Այնքան կայացած էր: Վստահ եմ, եթե նա ողջ լիներ, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր: Ես որքան հայտնի էի, հարյուրապատիկ ավելի հայտնի կդառնայի: Նա ինձ միշտ աջակցում էր: Շատ-շատ էր սիրում նաև եղբորս՝ Կարենին: Այն ժամանակ եղբորս ասաց՝ զինվորների մասին լավ երգ գրիր: Եղբայրս գրեց «Տղերք պինդ եղեք» երգը: Երբ իրեն ցույց տվեցինք, շատ էր հավանել: Ասում էր՝ այսպիսի երգ էի ուզում, որ զինվորները լսեն այդ երգն ու չզգան՝ ինչպես է անցնում այդ 2 տարին: Ասաց՝ այս երգով ու ձեր մյուս երգերով զորամասերում համերգներ տվեք: Մենք պտտվեցինք Հայաստանի բոլոր զորամասերով»,- հիշեց երգչուհին:

Համատեղ լուսանկարներ Լիլիթը չունի, ասում է՝ բոլոր համատեղ լուսանկարները նրա մոտ էին, նրա տանը, որտեղ էլ մնացին սպարապետի մահվանից հետո:

Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan