1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քրեական հեղինակություն ներկայացող Սամվելը՝ (ՌԴ-ից ժամանած)կոնկրետ Հայրապետի ցուցումով, խոշտանգել է «Կերամմա Մարացցի»-ի ընկերության աշխատակցին. Ընկերության շուրջ ստեղծված աղմուկի հետքերով

Դեռեւս նախորդ տարվա վերջին, մամուլն անդրադարձել «Կերամմա Մարացցի » ընկերության սեփականատերի կողմից ` ընկերության արդեն նախկին գանձապահ ծեծված, խոշտանգված ունեզրկված Բ. Ս.-ի(անունը փոխված է) սարսափելի պատմությանը: Երբ «Կերամմա Մարացցի» ընկերության սեփականատերերը բառացիորեն ինկվիզիտորական մեթոդներով` ծեծով-ջարդով դատ ու դաստան էին իրականացրել իրենց աշխատակցի նկատմամբ միայն նրա համար, որ վերջինս հանդգնել էր դուրս գալ աշխատանքից:

«Որոշել էի, որ այլեւս չեմ ուզում աշխատեմ տվյալ ընկերությունում, ու դրա մասին տեղյակ էի պահել տնօրենին: Երեք օր հետո, ինձ կանչեցին սեփականատերերից մեկի աշխատասենյակ, որտեղ իրենց ներքին ծրագրայինով ցույց տվեցին գործարքներ` ասելով, թե այս ինչ գումարներ են: Պատասխանեցի, որ դրանք այն գործարքներն են, որի մասին տեղյակ է տնօրենը, եւ որոնք կատարել եմ տնօրենի հանձնարարությամբ ու պահանջով: Ասացին` չկա նման բան, եւ որ ես իրենցից փող եմ գողացել: Մոտ 168 միլիոն դրամի մասին էր խոսքը, որը իբրեւ թե ես գողացել եմ՝ 2014-2017թվականից սկսած: Ես նրանց բացատրեցի, որ իրենց ասածը իրականությանը չի համապատասխանում, եւ որ ես որեւէ գործարք չեմ արել առանց տնօրենի իմացության: Բայց ո՞վ էր ինձ լսողը. սկսեցին բղավել, գոռալ, թե սուտ եմ ասում, ու սկսեցին ինձ ծեծել: 

Ծեծեցին, սպառնացին, եւ այդ սպառնալիքների ազդեցության տակ ստիպեցին, որ թղթի վրա գրեմ. թե ես իրապես իրենցից գողացել եմ այդ 168 միլիոն դրամ գումարը: Ծեծում էին ամենատարբեր ու ամենադաժան ձեւերով: Սպառնում, որ մատս կկտրեն, մարդ կվարձեն` թոքս կծակի, սպառնում էին, որ կվնասեն հղի կնոջս, որ կվերացնեն ընտանիքս»,-դեռեւ նախորդ տարի այս մասին մամուլով բարձրաձայնել էր այսօր արդեն քրեական գործով տուժող ճանաչված Բ.Ս.-ն:


Թե ինչ ընթացքի մեջ է սույն գործը, կա՞ն արդյոք գործով մեղադրյալներ, թե ոչ, NEWSMEDIA.am-ը  փորձեց պարզել տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գ.Մելիքյանից, ով նշեց.

-Այս պահին նախաքննություն է ընթանում, վերջին շրջանում որոշակի օբյեկտիվություն ենք նկատում՝ նախաքննական մարմնի կողմից:

-Կոնկրետ ի՞նչ գործողություններ են իրականացվում:

-Շուրջ մեկ ամիս կլինի. խոշտանգման, ծեծի հանգամանքների հետ կապված՝ առերեսում է ընթանում « Կերամմա Մարացցի» ընկերության սեփականատերից մեկի, եւ պաշտպանյալիս միջեւ: Առերսումը պարբերաբար հետաձգվում է, քանի որ գործը ինքը բավականին երկար է, եւ հարցերն էլ բազում են:

-Կոնկրետ, ո՞ր սեփականատիրոջ:

-Այս պահին դեռեւս Հայրապետ Կարապետյանի հետ:

-Նա ընդունո՞ւմ է այն, ինչի մասին բարձրաձայնում է տուժողը:

-Իհարկե ոչ, բնականաբար չի ընդունում:

-Կոնկրետ այս պահին, սույն գործով կարգավիճակ ունի՞ Հայրապետ Կարապետյանը:

-Դեռ, ոչ: Այս պահին զուտ վկայի կարգավիճակով է: Հույս ունեմ, որ առերեսումներից, որոշակի քննչական գործողություններից հետո. նրան, եւ ոչ միայն նրան` կարգավիճակ կտրվի:

-Միայն վերոնշյալ սեփականատիրո՞ջ հետ է առնչվում սույն գործը:

-Ոչ, մյուս սեփականատերերը եւս կան, ինչպես նաեւ ՌԴ-ից ժամանած քրեական հեղինակություն ներկայացող անձնավորություն, ով կոնկրետ Հայրապետի ցուցումով խոշտանգել է տուժողին: Որպեսզի վերջինս ասի այն՝ ինչ ունի, եւ դրանք հանձնի Հայրապետին:

- Ո՞վ էր այդ քրեական հեղինակությունը:

-Ներկայացել է, որպես Հայրապետի մտերիմ:

- Անունը կասե՞ք:

-Սամվել, եթե չեմ սխալվում, գիտեմ, որ ՌԴ-ից եկած քրեական հեղինակություն է, ով կոնկրետ հենց այդ հարցերով է զբաղվում` խոշտանգումներով փողեր ստանալով: Մենք վերջերս էլ պարզեցինք, որ իրենք կոնկրետ խմբեր ունեն, որոնք խոշտանգումներ են իրականացնում:
Գիտեմ հարցեր շատ ունեք, բայց այս պահին այսքանը կարող եմ ասել:



Ձեր ցավը տանեմ, ինչ կուզեք գրեք, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ արել

 

Վեր բարձրացված խնդրի եւ այս խայտառակ պատմության շուրջ մեկնաբանություն ստանալու համար, NEWSMEDIA.am-ը կապ հաստատեց նաեւ « Կերամմա Մարացցի » ընկերության սեփականատերից Անդրանիկ Գասպարյանի հետ, ով նախ հեգնական տոնով ասաց.

-Ա՛յ ցավներդ տանեմ, ի՞նչ եք ուզում ինձանից, հարյուր հոգի մարդ է զանգել ինձ (ծիծաղում է):

-Ձեզանից ոչինչ չենք ուզում, ընդամենը մեկնաբանություն…

-Գիտեմ, ինչ եք հարցնելու. էլ մի տանջվեք հարցրեք: Ցավդ տանեմ, ասեմ որ ես կապ չունեմ էդ գործերի հետ, ես հենեմ իմ տունը նստած՝ ցավդ տանեմ: Ես ի՞նչ ասեմ: Ես ոչ մի բան չունեմ ասելու՝ Ձեր ցավը տանեմ, ինչ կուզեք գրեք, ես ոչ մեկին ոչ մի բան չեմ արել, ես վաբշե…

 

Պատրաստեց՝ ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ

 

NewsMedia.am 

Լուրեր Հայաստանից եւ աշխարհից 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan