Ողբերգական դեպք «Սլավմեդ» բժշկական կենտրոնում. 24-ամյա ծննդկանի հարազատների պնդմամբ, պտուղը մահացել է բժիշկների մեղքով
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 13:30-ի սահմաններում, «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատանը ծննդկան, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 24-ամյա Գայանե Մ.-ի ծննդաբերության ժամանակ բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գայանե Մ.-ն եղել է 36 շաբաթական հղիության մեջ և SHAMSHYAN.com ահազանգած նրա հարազատները պտղի մահացության մեջ մեղադրում են բժշկին:
