«Կորոնավիրուսը չի վտանգավոր, կորոնավիրուսը դրանք են». Ն. Փաշինյան
Մալիշկայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ֆեյսբուքյան իր էջում վերջերս կատարած գրառմանը. «Մի սյուռքահայ կնոջ նամակ հրապարակեցի իմ էջում, որը գնացել էր անձնագրերի և վիզաների վարչություն ու խնդրի առաջ կանգնել: Տարել-բերել, տարել-բերել էին էդ կնոջը, բայց էդ չի էականը: Պարզվում ա՝ վարչապետին ենթակա մարմնի աշխատողը քաղաքացուն ասել ա՝ լա՛վ, ի՞նչ ես եկել ստեղ, գնա՛ քո երկիր: Նիկոլը խաբել ա ձեզ, եկել ես ստեղ, ի՞նչ անես... Կորոնավիրուսը չի վտանգավոր, կորոնավիրուսը դրանք են, որ մինչև հիմա քայքայում են մեր պետական համակարգի օրգանիցմը: Էդ վիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, օղիով դիզինֆեկցիա անենք»,- ասաց Փաշինյանը: