Կարո՞ղ ա ընկեր գարդիսալագետը, բաց ձեռքերով իշխանության գալը՝ խառնել ա բաց դեմքերով կորոնավիրուսը դիմավորելու հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կրկին ուղղիղ եթերով անդրադառնալով Կորոնավիրուսի տարածմանը, ՀՀ-ում ստեղծված իրավիճակին եւ առաջիկա անելիքներին(եւ մասնավորապես արձանգրված վերջին դեպքերին),ասել է հետեւյալը.
Նուբար Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակել
-Այսօր, երբ մենք քննարկում էինք , ես հարց բարձրացրեցի, թե այն միջոցները, որոնք որ աշխարհում իրականացվում են. որն՞ էր, որ մեզ հնարավորություն կտար կանխարգելել այս դեպքը: Ես ըստ էության մեր քննարկման եզրակացությունն այն էր, որ կանխարգելիչ միջոցառումներից որեւէ մեկը՝ այս դեպքը չէր կանխարգելելու: Եվ կանխարգելելու միակ հնարավորությունը՝ մարդու, անհատի անհատական պատասխանատվությունն է: Եվ այս դեպքում էլ, որքան տարօրինակ հնչի` էլի անհատական ջանքը: Եվ հետեւաբար, ես ուզում եմ այսօրվա մեր քննարկման արդյունքներով բոլորիս ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա: Որ, այ՛ո, պետական կառավարման մարմինները կարող են բազմաթիվ միջոցառումներ ձեռնարկել: Բայց, կոպիտ ասած, եթե մարդը շատ ուզում է այդ միջոցները շրջանցել` ինքը շրջանցելու ձեւը կգտնի: Բայց շատ կարեւոր է, որ մեզանից յուրաքանչյուրը առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվի այս իրավիճակին, որովհետեւ պատկերացնում եք չէ՞` այդ գործողությունների արդյունքում մեր հարազատների, մեր ընտանիքի անդամների առողջությունը, կյանքն է վտանգվում:
Այնուհետեւ քաղաքական էպիզոդիկ անցումներով դիտարկումներ անելուց եւ զուգահեռներ անցկացնելուց հետո, վարչապետ Փաշինյանը խոսեց Առողջապահության ոլորտի գիգանտ, տաղանդաշատ գարդասիլագետ Թորոսյան Արսենի հանճարեղ գյուտի մասին: Այն է, մեզ դիմակ պետք չէ, քանի դեռ չկա ախտահարված հիվանդը…
Մեջբերում եմ վարչապետի ուղիղ եթերում արված հայտարարությունից, եւս մեկ հատված.
-Եվ, հիմա եւս մի քանի կարեւոր տեղեկատվություն եմ ուզում հաղորդել` նախ կապված դիմակների հետ: Եվ գիտեք, որ դիմակների գներն էլ անտրամաբանական ռեկորդներ են սահմանում: Ես մասնագետների հետ քննարկման արդյունքում կարող եմ ասել հետեւյալը, որ ԱՆ նախարարը, օրինակ ասաց, որ մարդիկ փողոցներում դիմակներով քայլելու անհրաժեշտություն չունեն : Դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ այն մարդը, ով շփվում է այդ ախտանշանները ունեցող մարդու հետ:Մնացածի դեպքում ավելի լավ է ձեռքով չբարեւել եւ բարեւելիս չհամբուրվել: Սա շատ ավելի էֆեկտիվ է, քան դիմակը: Հետեւաբար, դիմակների շուրջ նույնպես ավելորդ աժոտաժի անհրաժեշտություն չեմ տեսնում:
Շատ ներեղություն. այսքանից հետո, բա ինչի՞ անհրաժեշտություն եք տեսնում պարոնայք կառավարիչներ: Հիմա ի՞նչ է ստացվում. ողջ պատասխանատվությունն ու մեղքը բարդելու ենք հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիների վրա՞: էլի ասելու ենք. քաղաքացին է՞ր մեղավոր, որ Կորոնավիրուսի արկածները մեկնարկեցին Հայաստանում: Թե՞ գյուտարար Թորոսյան Արսենը նոր թեզ է պաշտապանել՝ «կորոնավիրուս բռնելու եւ ոչնչացնելու դեմ », խաբար չենք :
Սա ինչ է. տեղեկատվական նոր կո՞ւտ , թե՞ «մասկիրովկա». ..Ի՞նչ էնշանակում, դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի հիվանդության ախտանշաններ եւ այն մարդը, ով շփվում է այդ ախտանշանները ունեցող մարդու հետ: Բա էսքան գյուտ անելը որ կա. առօրյա հոգսերով ու խնդիրներով ապրող շարքային քաղաքացուն կբացատրե՞ք նաեւ, թե այդ ի՞նչ ճանապարհով, ի՞նչ կերպ են տարբերակելու թե ով է իրենց միջի «վիրուսակիրը»: Կարող ա՞ մարդկանց վրա գրելու ենք. ով է վիրուսակիր, եւ ով ոչ. որպեսզի մյուսները միանգամից զգուշանան ախտահարված հիվանդից, եւ սկսեն պաշտապնվել դիմակով…
Փաստորեն գարդասիլագետ Արսեն Թորոսյանը, օպերատիվ կերպով եւ մեկ զարկով ՝ լուծեց դիմակի հարցը: Այն է. եթե բավարար քանակի դիմակներ չկան՝ ուրեմն այն կրելը պարտադիր էլ չէ: Քանի դեռ հայտանբերված չէ՝ ախտահարված քաղաքացին: Բա Ձեր միջազգային գործընկերների հետ, չե՞ք ուզում փորձի փոխանակում անել.թե ինչպես է պետք պայքարել՝ աշխարհով մեկ բռնկված կորոնավիրուսի պանդեմայի դեմ: Կարծում եմ, այս հայտանագործության մասին անհապաղ պետք է իրազեկել միջազգային հանրությանը, քանզի վարակը (եթե չեմ սխալվում, պաշտոնապես մոլեգնում է 114 երկրում): Այդքան նախանձ մի եղեք.կիսվեք Ձեր աշխարհացունց մեթոդիկայով, քանզի արդեն չարաբաստիկ կորոնավիրուսը հազարավոր կյանքեր է խլել: Հա, մեկ էլ Թորոսյանին Արսենին ասեք. կարո՞ղ ա բաց ձեռքերով իշխանության գալը՝ խառնել ա բաց դեմքերով կորոնավիրուսը դիմավորելու հետ, չգիտենք… Էսի՝ թավշյա չի, ընկեր գարդասիլագետ: Էսի՝ դաժան ա, ու դաժե դմփ-դմփ հու հու անելով էլ՝ հաստատ մեր երկրից թռնողը չի…
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
