«Զինվորը կհանձնի համապատասխան անալիզներ, որից հետո պարզ կդառնա` նրա հետագա բուժումը կկազմակերպվի հոսպիտալո՞ւմ, թե ՞արյունաբական կենտրոնում».ՊՆ մամուլի խոսնակ
Շուրջ քսան օր առաջ, Մարտակերտի N ղորամասերից մեկից` ՀՀ Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ է տեղափոխվել պարտադիր ժամկետային զինծառայող (Ա.Թ-ն), ում մոտ (ըստ զինվորին մոտ կանգնած աղբյուրների), ախտորոշվել է արյան հետ կախված հիվանդություն` Լեյկոպենիա:
Ի՞նչպես է այժմ գնահատվում զինվորի առողջական վիճակը, եւ թե արդյո՞ք վերջինիս հիվանդությունը առավել արդյունավետ չէր բուժվի հատուկ մասնագիտացված հիվանդանոցում` պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում NewsMedia.am-ը փորձեց նախ հետաքրքրվել Մուրացանի զինվորական հոսպիտալից, որտեղից մեզ խնդրեցին դիմել ՊՆ-ի լրատվական.«Հիմա շատ խառը վիճակ ա, բոլոր հարցերը խնդրում ենք Պն-ի լրատվականից պարզել»:
Հստակ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչ վիճակումէ այժմ գտնվում զինվոր Ա. Թ-ն, NewsMedia.am-ը դիմեց ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանին, ով խոստացավ պարզել եւ արագ խատասխանել: Քիչ անց, ՊՆ խոսնակը մեզ հետ զրույցում անդրադառնալով զինվորի առողջական վիճակին նախ նկատեց.
-Զինվորի առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար, նա գտնվում է անհրաժեշտ հսկողության ներքո:
-Բայց նկատենք, որ զինվորի մոտ լուրջ առողջական խնդիրներ կան: Ըստ Ձեզ, ինչո՞ւ նրան չեն տեղափոխում համապատասխան բժշկական կենտրոն:
-Հենց այսօր նրան կտեղափոխեն արյունաբանական կենտրոն, զինվորը կհանձնի համապատասխան անալիզներ, որից հետո պարզ կդառնա` նրա հետագա բուժումը կկազմակերպվի հոսպիտալում, թե՞ արյունաբական կենտրոնում: Զինվորը գտնվում է բժիշկների անմիջական հոգածության ներքո:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
