«Մեր գործողությունները պետք է հիմքում ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար աջակցելու, այլ տնտեսական մրցունակությունը բարձրացնելու գործողություններ։ Ամեն օր տասնյակ նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ, խնդրում եմ բոլորին պահպանել հանդարտություն․ կառավարությունն էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու, ամեն կայացրած որոշում վերաքննվելու է՝ համոզվելու, որ այն ծառայելու է զարգացման նպատակին։ Նոր աշխարհում պետք է հանդես գանք նոր դեմքով, ուժով, իմիջով»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր բիզնես և սոցիալական աջակցության փաթեթների մասին։