«Ու մինչ այս պահին շատերը տանն են նստած, աշխատում են տանից կամ հանգստանում, լրագրողներից շատերն ԱԺ ում են, կառավարությունում էին, տաղավարներում են, ամեն օր գնում են աշխատանքի վտանգելով իրենց առողջությունը»
Լրագրող Թագուհի Ասլանյանը, ՖԲ իր էջում գրում է.
Այսօր կառավարությունում ծափահարեցին բուժաշխատողներին, կառավարության անդամներին, հասարակությանը, օրերս էլ բուժաշխատողներին շնորհակալությունները բոլորիս շուրթերին են. Բաաաայց ոչ մեկ չի խոսում լրագրողների, լրատվամիջոցների անխոնջ, անձնուրաց աշխատանքի մասին, ի վերջո միայն նրանց շնորհիվ է, որ լայնածավալ, համընդհանուր տեղեկատվություն է ապահովվում, բոլորս տանը նստած տեղեկացվում ենք ամեն ինչից, ընդհուպ մինչև կանխարգելիչ միջոցառումներ, նրանց շնորհիվ է, որ խնդիրները բարձրաձայնվում ու լուծում են ստանում, նաև նրանց շնորհիվ է, որ կառավարությունն ի վերջո լծվեց լուրջ միջոցառումների: Ու մինչ այս պահին շատերը տանն են նստած, աշխատում են տանից կամ հանգստանում, լրագրողներից շատերն ԱԺ ում են, կառավարությունում էին, տաղավարներում են, ամեն օր գնում են աշխատանքի վտանգելով իրենց առողջությունը: Իմ խոնարհումը գործընկերներիս, բռավո:
