1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Ոչինչ փո­խել չենք կա­րող, ան­հիմն վա­խե­նա­լու փո­խա­րեն ավե­լի լավ է վեր­լու­ծենք մեր կյան­քը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գիշերը քնեցինք, իսկ առավոտյան արթնացանք ոստիկանական մեքենաներից հնչող հայտարարությունների ձայներից՝ տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մնացածը բոլորդ էլ գիտեք, և հուսով ենք՝ հետևում եք տանը մնալու կոչերին: Տանը մնալ, իհարկե, պետք է, դա այս օրերին ուղղակի անհրաժեշտություն է մեզ պատուհասած փորձությանը հնարավորինս արագ հրաժեշտ տալու համար: Բայց ինչպե՞ս անել, որ այս ընթացքում նյարդերը տեղի չտան:

Հոգեբան Իրինա Ծատուրյանը նշում է՝ նախ և առաջ պետք է նկատի ունենանք մի կարևոր հանգամանք՝ չենք կարող փոխել ստեղծված իրավիճակը: «Այսօր ամբողջ աշխարհը պատել է կորոնավիրուսը և դրա հետևանքները: Դա փոխել չենք կարող, հետևաբար պետք է փոխենք մեզ և մեր վերաբերմունքը, մեզ և մեր դերը, մեզ և մեր գործողություններն այս իրավիճակում: Մեզ ասացին՝ նստեք տներում, դուրս մի եկեք, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է: 

Թիվը պետք է բարձրանար, քանի որ մենք վարակի 2-3 լուրջ օջախ ունեինք: Շատերն ասում են՝ տեսեք, թիվը բարձրանում է, ոմանց մոտ խուճապ է սկսվում: Բայց այս հարցում պետք է առաջնորդվել պարզ տրամաբանությամբ: Վարակը եկավ մեր հանրապետություն, այնուհետև սկսեց տարածվել: 

 
 

Հիմա մեզ ասվում է՝ մնացեք տներում, դրա էլ ավելի տարածումը կանխելու նպատակով: Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք խուճապահար են ընդունում այն լուրը, որ վարակվածների թիվն ավելանում է, բայց չէ՞ որ դա գործընթաց է, որը դեռ չի հասել իր գագաթնակետին, այնուհետև մենք կսկսենք արդեն դրական պատկեր արձանագրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ծատուրյանը:

Նա առաջարկում է ուշադրություն դարձնել վարակի վերաբերյալ մեր ազգաբնակչության կարծիքին: «Մարդկանց մի մասն ասում է՝ ոչ մի խնդիր չկա, մյուս մասն էլ՝ ահավոր խուճապի մեջ է: Երկուսն էլ սխալ են:

 
 
 
 
 
 
 

 Մի կողմից՝ պետք է հաշվի առնենք, թե, օրինակ՝ իտալացիների անմիտ լինելն ինչի հանգեցրեց, մյուս կողմից էլ՝ եթե խուճապի մատնվենք ու լարվենք, դա անդրադառնալու է մեր առողջության վրա: Հետևաբար պետք է ընտրենք ոսկե միջինը, այս ժամանակն օգտագործենք հօգուտ մեզ»,-նշում է հոգեբանը:

Ծատուրյանը հիշեցնում է՝ որքան հաճախ է լինում, երբ յուրաքանչյուրս ասում է՝ այնքան գործ ունեմ անելու, մի քիչ ազատվեմ աշխատանքիցս ու դրանով զբաղվեմ:

«Կանանց համար դա կարող է լինել տան մաքրությունը, մեկի համար՝ անգլերենի դասընթացը, որը սկսելը որևէ կերպ չէր ստացվում, մեկ ուրիշն էլ կարող է տարիներ ի վեր անուշադրության մատնված գրքերի դարակը մաքրել և տեսնել, թե այնտեղ ինչ կա չկա: 

 
 

Մի խոսքով՝ եթե մարդն ուզենա, հազար ու մի գործ կարող է գտնել իր համար: Հիմա մենք պարապուրդի մեջ ենք, մենք դա որևէ կերպ չենք կարող փոխել, նշանակում է պետք է հարմարվենք իրավիճակին և մեզ համար զբաղմունք գտնենք, ոչ թե նստենք և անընդմեջ միայն նորություններին հետևենք»,-ասում է մեր զրուցակիցը: 

Հոգեբանն այսպես է արձագանքում հարցին, որ շատերս այս հիվանդության հետ կապված վախեր ունենք: «Վախը ենթադրությանը, չարին, վատին, պատկերացրածին, ոչ իրականին, անգամ սատանային հավատալն է: Ես վախենում եմ, որ կհիվանդանամ կորոնավիրուսով: Սա ենթադրություն չէ՞: 

Բայց եթե ես հետևում եմ բոլոր կանոններին, ախտահանում եմ ձեռքերս, տանից աշխատում եմ դուրս չգալ, ինչո՞ւ պետք է վարակվեմ: Ես գնացե՞լ եմ Իտալիա, թե՞ այն արտադրամաս, որտեղ դեպքեր են գրանցվել: Ես այդ խմբի մեջ չեմ, այդ դեպքում ինչո՞ւ եմ վախենում: Դա պերմանենտ հայի վիճակ է»,-նշում է Ծատուրյանը:

 
 

Նա ընդգծում է՝ մեզ տրված է ժամանակ մտածելու, թե ի՞նչ կորուստներ եղան, ի՞նչ և ինչո՞ւ տեղի ունեցավ: «Ինչո՞ւ մենք Մեծ պահքի շրջանում չենք կարող պատարագի մասնակցել: 

Սա էլ է հարց: Ուրեմն պետք է այդ պատարագն անընդհատ մեր մեջ կրենք, հասկանանք մեր արարքները, ուրեմն մի բան այնպես չէ: Անհիմն վախենալու փոխարեն ավելի լավ է վերլուծենք մեր կյանքը, մի նոր բան սովորենք, ինչ-որ բանով զբաղվենք՝ տնային տարրական գործերից սկսած: Ի վերջո, հազար ու մի բան կա անելու»,-եզրափակում է Իրինա Ծատուրյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Շուշիում օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցի... ՇՏԱՊ. Լրագրող Լուսինե Խաչատրյանը՝ իր անչափահա... «Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ ... Մանվել Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես մե... Այս մարդիկ սկսել են սոցիալական հեռավորություն... Եգիպտոսը ստեղծել է միջազգային հակաթուրքական մ... VIDEO.ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ... «Էլ ի՞նչ տապալում պետք է ունենաք, որ հաղթահար... Միքայել Մինասյանի հետ կապված բիզնեսների բաժնե... «Ռուսաստանաբնակ գործարարից նվեր եմ ստացել «Տո... Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ին... Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն Արցախո... Կորոնավիրուսից մահացած ամենակրտսերը եղել է 50... ՔՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադ... Լրահոս Պատմությունը սովորություն ունի կրկն... ՀՅԴ-ը հայտարարություն է տարածել Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը մեկուսա... Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավոր... VIDEO.Աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմ... «Ենթադրվում է, որ օդային հաղորդակցությունը կվ... «Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է... Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալա... «Լիահույս եմ, որ հայ ժողովրդի ներքին մղումը՝ ... Զենքի վաճառքի վերաբերյալ իշխանականների և նրան... «Ոչինչ հարկավոր չէ, միայն քվեարկություն». «WO...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Հայտնի հեղինակություն՝ քանաքեռցի Տույից ստացա... «Բանանի արքա»-ն պոռթկաց. գործին խառնվեցին Գագ... 5 տարուց ավելի է՝ Ար­մավիրի ուսուցիչներն աշխա... FBI-ի քննիչները Հայաստանում են. պահանջել են Ս... Հայտնի հեղինակություններ՝ Արթուր Ղազարյանն ու... Մեծ խնջույք Փարավոնում. Հայտնի հեղինակությու... VIDEO.Սաշիկ Սարգսյանը, Ռուբեն Հայրապետյանն ու... Հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը` Էրեբ... VIDEO.Երեւանի թիվ 75 դպրոցի ուսուցչուհի Աննա ... Շատ շուտով մեր հազարավոր համաքաղաքացիների հետ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պ... Օրենքով գողեր՝ Սուրոն, Օշականցի Գևորիկը, եւ Զ... Հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պ... Գրիշա Սարգսյանը ` ՀՀ փոխոստիկանապետ Հանցաշխարհի հայեր. «օրենքով գող» արմեն մանուկ... ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԴՍՏԵՐ ՆԱՄԱԿԸ. Հորս ընկերներից մե... Շուրջ 150 աշխատակից, այսօր 50 հազար ավել են ս... ՇՏԱՊ․ ԱԱԾ աշխատակիցները Սամվել Ալեքսանյանի տա... Շնորհակալ ենք եզդի համայնքի ներկայացուցիչներ ... «Յուվեցի Կարոյի» փեսայի մահվան դեպքի վայրից տ... Ոստիկանությունն ինքը բացեց Բաղրամյան 26-ի դռն... Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ի... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանի՝Քանաքե... Ինչո՞ւ ոչ մեկի բերանը չի բացվում, որ ասեն՝ Սե... Հայտնի հեղինակություն Արթուր Ղազարյանը՝ Քանաք...
«Փաստ». Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռեւս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաեւ համապետական միջոցառումների անցկացման առու «Հրապարակ». Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել ... «Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի արարողությանը «հեղափոխական էլիտայի» շարքերում իրեն ինչպես ձուկը ջրում զգացող իշխանությունների սիրելի Սամվել Ալեքսանյանը, պատմում են, ապահովել է միջոցառման բարձր տրամադրությունը, անկաշկանդ հումոր է արել, անեկդոտներ պատմել, ապա ինչ-որ պահից ինքը դարձել իշխանականների զվարճանքի գլխավոր «հերոսը»։ Ալեքսանյանին, ով սովորու Արցախում Արայիկ Հարությունյանը որոշել է վարել «պարզած ձեռքի» քաղաքականություն. «Հայաստանի Հանրապետու... «Արցախում նախագահական ու խորհրդարանական ընտրություններն արդեն կայացած իրողություն են: Երկրորդ փուլի արդյունքում նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը, խորհրդարանը նույնպես վերջնականապես ձևավորվեց: Իսկ նրանք, ովքեր մասնակցում էին ընտրություններին, բայց չընտրվեցին, Արցախի նորընտիր ղեկավարի իմաստուն դիրքորոշման շնորհիվ չեն հեռանա ասպարեզից, այլ կմնան և իրենց գիտելիքները կներդնեն Արցախի Հանրապետության շենացման գործում: Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում «Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո հաճախ են հրապարակումներ եղել այն մասին, որ քաղաքային իշխանությունում խառնաշփոթ է, շատերը չեն կարողանում աշխատել քաղաքապետի և նրա թիմի հետ: Ու հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում հաճախ են տեղափոխություններ լինում, և աշխատակիցներն ազատվում են իրենց դիմումների համաձայն: Թերևս դրա վառ ապացույցն այն է, որ քաղաքապետարանի 4 բաժին և Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու «Հրապարակ» թերթը գրում է. «Մենք անդրադարձել ենք «Իմ քայլի» «անհնազանդ» պատգամավորների խնդրին՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մի քանիսից ազատվել, որ մյուսների աչքը վախեցնի, հլու-հնազանդ կոճակ սեղմողների մեծամասնություն ունենա խորհրդարանում։ Իշխանության ներսում տեւական ժամանակ է՝ տարբեր միջոցներ են կիրառում՝ դրան հասնելու համար։ Սկզբում Փաշինյանը խմբակցության նիստերից մեկի
website by Sargssyan