Խոշտանգել են, ու ստորացրել.«Շահումյանի բաժնի դեմը գցել են գետնին. ոտքերով կանգնել են գլխին, տարել ներսն էլ են ծեծել, կեպեզեից բերել՝ նորից են ծեծել.ուշքը գնացել ա .սպիրտ են լցրել՝ ասել են. էս վիրուսին ախտահանեք»
Քիչ առաջ, NEWSMEDIA.am-ին է ահազանգել 1992 թվականին ծնված Տիգրան Կարապետյանի հայրը՝ Վարդան Կարապետյանը, բարձրաձայնելով այն մասին, որ մարտի 27-ի ուշ գիշերը. ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր որդին դաժանաբար ծեծի է ենթարկվել:
Դաժանաբար ծեծի ենթարկված Տ. Կարապետյանի հայրը, մեզ հետ զրույցում նկատեց, որ այն ինչ տեղի է ունեցել որդու հետ՝իսկական գիշերվա երազի է նման: Եւ ինչպես նշեց հոգեպես ծանր վիճակում գտնվող քաղաքացի, ազատամարտիկ Վ. Կարապետյանը.
-Այդ օրը՝մարտի 27-ին, թոռնիկս վատացել էր. տղաս էլ իր ընկերոջ մեքենայով գնացել էր Ա1 թաղամասի «Սիթի»-ի դեղատուն՝դեղ գնելու: Թոռնիկս վատ էր, դեղ էր պետք շտապ: Մի փոքր արագ են քշել.էդ ժամանակ, տղայիս են մոտեցել քաղաքացիական հագուստով անձինք, ու (բնական է էդ պահին ոչ ոք չի էլ իմացել, թե նրանք ով են), ու ասել են. «արա ինչի՞ ես էս ժամին արագ քշում», փաստաթղթերդ: Տղաս ես ասել ա. «արան դուք եք. դու ո՞վ ես, որ ես քեզ փաստաթուղթ ցույց տամ», նրանք էլ հայհոյել են, տղաս էլ իրենց է հայհոյել, որից հետո էլ սկսվել է ծեծկռտուքը:
Հարցին, թե այն լուսանկարները, որոնք որ տրամադրվել է խմբագրությանը, համոզված ե՞ն, որ կապտուկները տղան ստացել է Ոստիկանության Մալաթիայի բաժնում, Վ. Կարապետյանը հուզմունքից այլեւս չկարողանալով մանրամասնել, թե ինչպես է ծեծի ենթարկվել իր որդին, փոխարենը մեր հարցին պատասխանեց ծեծի ենթարկված Վ. Կարապետյանի քույրը՝ Օֆելյա Կարապետյանը, ասելով, որ .
-Նրանք որ գալիս չեն ներկայանում, ու էդ լեզվակռիվն ա լինում, սկսում են եղբորս հայհոյել, մազերից քաշել, ու քարշ տալով (ինչը մեղմ է ասված) տշելով տանում են բաժին: Եղբորս ծեծել են նաեւ մեքենայի մեջ . տարել են Շահումյանի բաժնի դեմը գցել. գետնին գցած՝ ոտքերով կանգնել են գլխին: Հետո, տարել ներսն էլ են ծեծել, ու ծեծելով տարել են կեպեզե: Կեպեզեից բերել՝ նորից են ծեծել.ուշքը գնացել ա .սպիրտ են լցրել վրան, ասել են՝ էս վիրուսին ախտահանեք: Ինչ ասես՝չեն արել:
Եղբորս արդեն կալանավորել, ու տարել են «Ցեբե»՝ դատապարտյալների հիվանդանոց, ինչի իրավունքը չունեին: Հիմա տարել էնտեղ պառկացրել են, ու մեզ էլ չեն թողնում, որ տեսնենք: Նույնիսկ չեն թողնում «պերեդաչի» տանենք, որ պապաս իրեն տեսնի: Ախպերս էնքան ծեծված ա, որ չեն թողնում տեսնենք, որ ոչ մի բան չանենք:
Դեպքի այլ մանրամասների մասին՝ կներկայացնենք հաջորդիվ:
Պատրաստեց՝ ՏԱԹԵՒԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ