Ելնելով վերը նշվածից դիմում ենք ՀՀ Գլխավոր դատախազին, քանի որ նյութի հեղինակի կողմից հրապարակածի բովանդակության մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, ուստի խնդրում ենք ընթացք տալ և մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության․․․
ՓԱՍՏԱԲԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆԸ ՖԲ ԻՐ ԷՋՈՒՄ ԳՐԵԼ Է՚
Մի փոքր անրադառնամ Սիսիանի դեպքերին և հորդորս ու կոչերս հղեմ մի խումբ անձանց, ովքեր փորձում են բարեխիղճ մոլորության մեջ գցել հանրությանը և քաղաքական համեմունքներով համեմել արդեն իսկ իրավական տիրույթում գտնվող բազմադրվագ քրեական գործերը` կապված Սիսիանի ոստիկանապետի ժ/պ-ի և նրա մի խումբ աշխատակիցների հետ:
Մասնավորապես` <>կայքում հրապարակված <<Իրավիճակը Սիսիանում. Նոր հայացք>> վերատառությամբ հոդվածում նշված է թե`
1. …վայ իրավապաշտպանների,,՝ Սիսիանում ճանաչված հարբեցող՝ բազմաթիվ դատվածություններ ունեցող՝ 60-ամյա,,Գանիին,, 70 տարեկան ,,պապիկ,, ,,սարքելով,,, որին ոչ ոք չի հարվածել,որն այդ դեպքի նախորդ օրը՝ ապրիլի 6-ին հարբած աստիճաններից է վայր ընկել և վնասել ճակատը, և որի մասին վկայող տեսաձայնագրություններ կան...Իսկ հաջորդ օրը հայտնվում են մարդիկ, որոնք Գանիին համոզելով տանում են Սիսիանի բժշկական կենտրոն և ձայնագրում իբր ծանր վիճակում գտնվողի և սեղանին կաթիլային ընդունողի խայտառակ հոլովակը...
2. ...Իսկ որոշ ,,լրագրող-իրավապաշտպան-գրագիր-քննադատներ,, , որ ֆեյսբուքյան գրանկարչությամբ և մարդկանց մոլորեցնելու հանցավոր մղմամբ են առաջնորդվում…
3. …Այսինքն՝ ոստիկանին կարելի՞ է ծեծել, հայհոյե՞լ,նսեմացնե՞լ...
4. … բայց եկեք չխախտենք անմեղության կանխավարկածը,բոլորին հանցագործ չսարքենք, ի վերջո գործը քննության փուլում է և ամեն ինչ կպարզվի, վստահ եմ...
5. ...Իսկ սիսիանցին ,,ռագատկի քար,, չէ, որին ով հասնի,որտեղ հասնի, կարող է ,,տշել,, ,ծեծի ենթարկել...սուտ լուրեր տարածող ,,Իրավապաշտպան ,, կոչեցյալներին ի գիտություն...
Անդրադառնում եմ իմ կողմից վերը նշված կայքում հրապարակված հոդվածի կետերին`
այսպես.
1. Առաջին կետի մեջբերման մեջ նշված է, որ նյութի հեղինակը ունի տեսաձայնագրություն և տեղեկատվություն այն մասին, որ 60 ամյա Գանիկին համոզել, տարել են Սիսիանի բժշկական կենտրոն ներերակայն կաթիլային ներարկումներ է միացվել և որի արդյունքում իբր ծանր վիճակում գտնվողի տեսաձայնագրել են:
Նշեմ, որ հեղինակի կողմից տարածված տեղեկատվությունը ակնհայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում պարունակում է սաբոտաժ վարույթն իրականացնող մարմինների դեմ և մանիպուլյացիա իրավապաշտպաններիս դեմ, նաև պրովակացիա
2. Ինչ վերաբերում է մեջբերման երկրորդ կետերին, դրա վերաբերյալ իրավական գնահատական կտրվի համապատասխան իրավասություն ունեցող մարմինների կողմից
3. Երրորդ կետի մեջբերման մեջ նշվածի վերաբերյալ ասեմ ավելին, եթե ոստիկանին որևէ մեկը ծեծել, հայհոյել, նսեմացրել է, ապա ինչու իրավապահ մարմինները հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում չեն ներկայացրել
4. Չորրորդ կետի մեջբերման մեջ նշվածի վերաբերյալ խորհուրդ կտամ ուսումնասիրել անմեղության կանխավարկածի վերաբերյալ դրույթները, քանի որ դուք ինքներդ եք արդեն իսկ խախտել անմեղության կանխավարկածը և բացի այդ հորդորս Ձեզ չընկնել նախաքննական գործողություններ իրականացնող մարմինների և իրավապաշտպաններիս <<ոտքերի տակ`ոչ ուղիղ իմաստով>>
5. Հինգերորդ կետի մեջբերման մեջ նշվածի վերաբերյալ պահանջում և պարտադրում եմ նյութի հեղինակին փաստեր նեկայացնել իրավապաշտպանների կողմից սուտ լուրեր տարածելու վերաբերյալ
6. Մենք սույն գործերով իրավապաշտպաններս հորդորում և պահանջում ենք նյութի հեղինակից հրապարակայնորեն ներեղություն խնդրել մեզ` իրավապաշտպաններիս, վիրավորական կոնտեքստ պարունակող արտահայտությունների համար:
Ելնելով վերը նշվածից դիմում ենք ՀՀ Գլխավոր դատախազին, քանի որ նյութի հեղինակի կողմից հրապարակածի բովանդակության մեջ առկա են հանցագործության հատկանիշներ, ուստի խնդրում ենք ընթացք տալ և մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության․․․


