«Կամ սիրում ես հայրենիքդ, կամ չես սիրում. Ամենամեծ պատիվը՝ մեր հայրենիքն է, մեր ժողովուրդը, հանուն որի պետք է գործենք բոլորս»
Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի…
Ահա այս կարգախոսով են առաջնորդվում «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանն ու նրա մի խումբ ընկերները, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել իրենց հայանպաստ գործունեությամբ:
Հերթական անգամ էլ, «Տաճատ Վարդապետյան եւ ընկերներ» միասնական թիմը, օրերս աջակցություն ցուցաբերեցին եւս չորս սոցիալապես ծանր եւ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքների, որոնց մասին ահազանգել էր NewsMedia.am լրատվական գործակալությունը:
Ճիշտ է, հայազգի մեր բարերարների առաջին խնդրանքը՝ արած գործի մասին չբարձրաձայնելն է, բայց հանուն ճշմարտության չենք կարող լռել, եւ չենք կարող չփոխանցել Սարգսյանների, Մանուկյանների, Խաչատրյանների, եւ Հովասափյանների ընտանիքի շնորհակալությունն ու երախտիքի խոսքը. ուղղված Տաճատ Վարդապետյանին եւ նրա ընկերներին, ովքեր այս օրհասական պահին եւս ձեռք մեկնեցին իրապես կարիքի եւ դժվարություններին մեջ հայտնված ընտանիքներին:
![]()
Ի դեպ, հատուկ ուզում ենք նշել, որ բոլորովին վերջերս էլ. (Տաճատ Վարդապետյան եւ ընկերներ) թիմի կողմից դրամական փոխանցում էր կատարվել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հատուկ հաշվեհամարին, եւ ինչպես միշտ մեր բարերարները դարձյալ հրաժարվել էին հրապարակելու իրենց անունները՝ներկայանալով միայն «Տաճատ Վարդապետյանի ընկերներ»,ովքեր իրականում սիրված ու գնահատված Հայի ՏԵՍԱԿ են:
Այս անկոտրում ու միասնական թիմի համար, ի դեմս «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանի՝ կարեւորը հայրենիքին ու հարազատ ժողովրդին սատարելն ու ձեռք մեկնել է, ինչն էլ նրանք անում են լուռ ու անձայն:
«Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահից էլ երբ փորձեցինք պարզել, թե ի վերջո ով ինչ է արել եւ նվիրաբերել, Տաճատ Վարդապետյանը միայն մեկ բան ասաց. «Որեւէ բան չենք անում՝ որ հետո մատնացույց անենք, խոսենք , բարձրաձայնենք էդ ամենի մասին: Կամ սիրում ես հայրենիքդ, կամ չես սիրում: Ամենամեծ անունը, պատիվը՝ մեր հայրենիքն է, մեր ժողովուրդը, հանուն որի պետք է գործենք բոլորս»։
Եթե հայը փորձության մեջ է՝ «Տաճատ Վարդապետյան եւ ընկերներ» թիմը, առաջին գծում է…Այդպես եղավ նաեւ չարաբաստիկ ապրիլյան քառօրյայի օրերին….
Տաճատ Վարդապետյանի ընդամենը մեկ կոչը խորհրդարանի ամբիոնից՝ միավորեց ջավախքցի հայրենակիցներին. միավորվելու եւ սատար կանգնելու մեր երկրին, մեր բանակին, հայ ժողովրդին:
Հաշված ժամեր անց, Ջավախքցի գործարար-բարերարներց շատ-շատերը ոչ միայն հայտնեցին իրենց պատրաստակամությունը, այլեւ անձամբ եկան Հայաստան եւ «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանի ուղեկցությամբ այցելեցին գրեթե մեր հերոսներից շատ-շատերի ընտանիքիներին: Ինչպես նաեւ այդ օրերին աջակցություններ տրամադրվեցին արցախյան հերոսամարտի մասնակիցներից շատ-շատերին,որոնցից շատերը իսկապես աջակցության կարիք ունեին:
Ի դեպ, այդ օրերին (Fnews.am, այժմ NewsMedia.am)-ի թիմը՝ օրեր շարունակ ամենօրյա ռեժիմով լուսաբանել է այդ այցերը, եւ ինչպես այն ժամանակ. հիմա էլ ուզում ենք կարեւորել Տաճատ Վարդապետյան Հայի Տեսակին եւ նրա ընկերներին, ովքեր միշտ եւ բոլոր ժամանակներում մարդասիրության լավագույն օրինակ են:
Նշենք նաեւ, որ այդ օրերին, Տաճատ Վարդապետյանն ու նրա ընկերները այցելեցին նաեւ Արցախ եւ 4 ՈՒԱԶ նվիրեցին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին։
Հայրենիքի պետության եւ ժողովրդի կողքին միշտ է կանգնած եղել եւ սատար կանգնել Տաճատ Վարդապետյան Հայը, ում համար Հայրենիքը այն միակ ամրոցն է, որին պետք է պաշտպանել եւ փայփայել:
Քանզի այն պատկանում է բոլորիս, իսկ հայրենիքի հզորացման գործում՝ պարտավորություն ունենք բոլորս:

NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
