Երբ եւ ինչպես է հայ ժողովուրդը հաղթահարելու Կորոնավիրուսը. աշխարհը պատած այս աղետը՝ գլոբալ առումով սիրո եւ համերաշխության պակասի արդյունք է
Բուլղարացի հայտնի պայծառատեսուհի Վանգան կանխագուշակել էր, որ 2020 թվականի փետրվարի 22-ին աշխարհում իբրեւ թե գլոբալ աղետ պետք է տեղի ունենա։
Շատ մասնագետներ կարծում են, որ Վանգան խոսել է նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի մասին, որն առաջացել է Չինաստանում, իսկ առաջին անգամ բացահայտվել է դեռ 1965-ին, սակայն քանի որ վիրուսակիրների թիվը եղել է շատ փոքր, պարզապես ուշադրություն չեն դարձրել դրա վրա։ Բուլղարացի պայծառատեսուհին նաեւ խոսել է հզոր հրաբուխի ժայթքման եւ այլ բնական կատակլիզմների մասին։
Ի՞նչ է սպասվում Հայաստանին ապագայում, ինչո՞ւ են մարդկային հարաբերությունները այսչափ բարդացել, ինչո՞ւ է չարն ու նախանձը պատել ամբողջ աշխարհին, եւ թե վերջապես ինչպե՞ս է ավարտվելու առնետի տարին հայ ժողովրդի համար, NewsMedia.am-ի հետ իր կանխազգացումներով կիսվեց հայտնի էքստրասենս Կարեն Ափոյանը, նախ նշելով.
-Պետք է նկատենք, որ նոր աշխարհակարգ է ձեևավորվում, եւ այս վիրուսը մի նոր դարաշրջանի սկիզբ է, որը իր բացասական հետեւանքներ է թողնելու մարդկության վրա: Բայց մեծ հաշվով՝ դրական փոփոխություններ էլ են լինելու: Մարդիկ ավելի գիտակցաբար են մոտենալու մարդկային փոխհարաբերություններին. սկսելու են գիտակցել էկոլոգիական խնդիրների ազդեցությունը, ինչպես նաեւ էլ ավելի հարստանալու են հոգեւոր առումով: Հայաստանը կարեւոր դերակատարում ունի մարդկային զարգացման առումով, որի կարեւորությունը ողջ աշխարհը կզգա ապագայում: Հայերս մեծ անելիքներ ունենք դեռ ողջ աշխարհի փրկության գործում. առայժմ այսքանը կարող եմ ասել:
-Վերջին շրջանում առհասարակ ատելությունը, չարն ու նախանձը կարծես գերիշխում է մարդկային փոխհարաբերություններում, կիսո՞ւմ եք այս տեսակետը թե ոչ, եթե այո, ապա, ինչո՞վ եք դա պայմանավորում:
-Այո, միանշանակ կիսում եմ.ավելին ակնհայտ զգում եմ՝ ատելությունը, չարը, ինչպես նաեւ անտարբերությունը գերիշխում է մարդկային հարաբերություններում: Հիմա ճիշտ ժամանակն է՝ ինքներս մեզ վերանայելու եւ ճիշտ պատրաստվելու սպասվող նոր անտեսանելի փոփոխություններին:
-Ըստ Ձեզ, ինչպես է ավարտվելու առնետի տարին, էլ ի՞նչ դժվարություններ են առկախված մոտ ապագայում:
-Առնետի տարին ծանր տարի է լինելու՝ բոլոր առումներով: Դեռ հաղթահարելու ենք շատ փորձություններ: Բայց տարին կամփոփենք դրական հույզերով, եւ դրան զուգահեռ յուրաքանչյուրս մեր մեջ պետք է հաղթահարենք չարն ու ագրեսիան: Որովհետեւ աշխարհը պատած այս աղետը՝ գլոբալ առումով սիրո եւ համերաշխության պակասի արդյունք է:
Պատրաստեց՝Ն. Ադամյանը
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
